Սփյուռքում անցած տարի մայրենիի պահպանությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել
SOCIETYՀՀ Սփյուռքի նախարարությունում 2016 թվականին շարունակվել են այլ պետություններում հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը նպաստող ծրագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավանդական դարձած «Արի տուն» ծրագրի մասնակիցների համար անցկացվել են հայոց լեզվի արագացված դասընթացներ: 2016 թվականին ծրագրին մասնակցել են շուրջ 900 պատանիներ ու աղջիկներ՝ 38 երկրից:
«Սփյուռք» ամառային դպրոց-2016» ծրագրում շարունակվել են հայոց լեզվի արագացված դասընթացներն, որոնց մասնակցել է 99 սփյուռքահայ 12 երկրից:
Անցած տարում իրականացվել են հայերենի ուսուցման ժամանակակից հեռավար համացանցային ծրագրեր` էլեկտրոնային գրադարան - www.lib.mindiaspora.am և «Արևելահայերեն-արևմտահայերեն և հակառակը» փոխվերծանող ծրագիրը - www.translator.am: Գործում են նախարարության էլեկտրոնային գրադարանը և թանգարանը:
Մայրենի լեզվի հեռավար ուսուցման ՀԲԸՄ AVC վիրտուալ համալսարանի ուսուցման մասին տեղեկատվությունը տարածվել է Սփյուռքի հայ համայնքներում: Նախարարության ծրագրերի մասնակիցների համար կազմակերպվել են AVC-ի շնորհանդեսներ և շրջայցեր:
Կազմակերպվել են գիտական քննարկումներ արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման, դրանց անաղարտության, հայոց լեզվի բարձրագույն խորհրդի ստեղծման ուղղությամբ:



