Եգիպտոսում առնվազն ութ ոստիկան Է սպանվել հսկիչ անցակետի վրա կատարված հարձակման հետեւանքով
SOCIETYԵգիպտոսում հունվարի 16-ի երեկոյան առնվազն ութ ոստիկան Է սպանվել Վադի Էլ Գեդիդ հարավարեւմտյան նահանգում հսկիչ անցակետի վրա կատարված հարձակման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել Է, որ հարձակվողներից երկուսն սպանվել են ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում: Բացի այդ, վերքեր են ստացել եւս երեք ոստիկաններ:
Նշվում Է, որ 2013 թվականից երկրում սպանվել են հարյուրավոր զինվորներ ու ոստիկաններ: Հարձակումները կատարում են ջիհադականները, իսկ գրոհներն իրականացվում են Սինայի թերակղզու հյուսիսում՝ Իսրայելի եւ Գազայի հատվածի հետ սահմանից ոչ հեռու: Նաեւ հաճախ հարձակումներ են տեղի ունենում Լիբիայի հետ սահմանների մերձակայքում, որտեղ ակտիվ Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



