Սպիտակ տան լրագրողները վախենում են Թրամփի օրոք մեկուսացվելուց
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկել է Սպիտակ տնից բոլոր լրագրողներին եւ թղթակիցներին տեղափոխել, հայտնում է The New York Times-ը:
Նշվում է, որ լրատվամիջոցների աշխատակիցներին այս առաջարկը ցնցել է: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը կարող է կործանել տասնամյակներ առաջ հաստատված արձանագրությունը, որի համաձայն՝ լրագրողներն իրավունք ունեն Սպիտակ տանն աշխատել վարչակազմի մյուս անդամների հետ միասին:
Պարբերականը հայտնում է, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչ Ռայնս Փրիբուսը հերքել է այդ լուրը՝ հայտարարելով, որ Սպիտակ տանը քննարկվել է միայն այն հարցը, որ վարչակազմը մտադիր է ընդլայնել թղթակիցներին եւ լրագրողներին տրամադրվող տարածքը, որոնք պետք է լուսաբանեն նախագահի գործունեությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



