Թուրք պատգամավորին սպառնում են դատապարտել 103 տարվա ազատազրկման
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, Շըրնաքին ընտրված պատգամավոր Նուրսել Այդողանի դեմ մինչև 103 տարվա ազատազրկման պահանջով դատական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թո ւրքական «Դողան» գործակալությունը` հիշեցնելով, որ 2016 թվականի հոկտեմբերից կալանավորված Այդողանը մեղադրվում է «հանցախմբի անդամ լինելու», «հանցախմբի քարոզչություն իրականացնելու», «հանցանքն ու հանցագործին գովելու», «ժողովրդին ատելության և թշնամության դրդելու», «ժողովրդին օրինազանցության դրդելու» մեջ:
Հունվարի 13-ին նա «Հանցախմբի անդամ չլինելով հանդերձ դրա անունից հանցանք գործելու» հիմնավորմամբ դատապարտվել էր 4 տարի 8 ամիս և 7 օր ազատազրկման:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը կալանավորված են: Նրանց շարքում ենկուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանականխմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդա մ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:



