Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Երևանում երթուղայինի վարորդը վազել է գողի հետևից, բռնել ու ստիպել է վերադարձնել աղջկանից գողացած «պորտմանը»

SOCIETY

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Արամայիս Թանդիլյանի գործի դատական քննությունը:

55-ամյա Արամայիսը թիվ 40 երթուղային տաքսու սրահում գրպանահատություն է կատարել՝ պայուսակից աննկատ հանել է երիտասարդ ուղևորուհու դրամապանակը, որի մեջ 15 հազար դրամ կար, կանգառում իջել ու փորձել է փախչել, բայց հետապնդվել ու բռնվել է երթուղայինի վարորդի կողմից և վերադարձրել է դրամապանակը՝ պարունակությամբ հանդերձ:

Արամայիսին մեղադրանք էր առաջադրվել կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին մասով:

Արամայիսը նախկինում  5 անգամ դատված է եղել՝ ինչպես «վայել է» «արհեստավարժ» գրպանահատներին, նրա դատվածությունները մարված են, բայց ձեռքի «հմտությունը», ինչպես երևում է, «մարված չէ»:

Ըստ մեղադրանքի՝  2016 թվականի ապրիլի 30-ի կեսօրին թիվ 40 երթուղային տաքսու մեջ, որը լեփ-լեցուն էր ուղևորներով, Արամայիս Թանդիլյանը գաղտնի հափշտակել է երիտասարդ ուղևորուհի Սուսաննայի վարդագույն, 2 հազար դրամ արժողությամբ  դրամապանակը, որի մեջ 15 հազար դրամ կար: Դրամապանակը Արամայիսը պահել է իր մոտ: Երբ երթուղայինը կանգնել է Զ. Սարկավագի փողոցի կանգառում, Արամայիսն իջել է մեքենայից ու հեռացել է: Այդ ժամանակ ուղևորներից մեկը Սուսաննային զգուշացրել է, որ նրա պայուսակի շղթան բաց է: Աղջիկը ստուգել ու տեսել է, որ դրամապանակը գողացել են: Նա հասկացել է, որ իր հետևում կանգնած տղամարդն է գողացել, իջել է մեքենայից ու վազել է այդ տղամարդու հետևից:

Երթուղայինի վարորդ Գոռ Սաֆարյանը, իմանալով, որ մեքենայի սրահում գրպանահատը գողություն է կատարել ու փախչում է, իջել է մեքենայից, հետապնդել է նրան, բռնել ու ստիպել է ուղևորուհուն վերադարձնել դրամապանակը:

Եթե Արամայիսը չփախչեր, չհետապնդվեր, ապա նրա կատարածը կորակվեր որպես գողություն, սակայն հետապնդումը նկատելով՝ փախուստի դիմելը նրա արարքը դարձրել է բացահայտ հափշտակության, ասել է, թե՝ կողոպուտի փորձ:

Քննությամբ ի հայտ է բերվել, որ ներկայացված դեպքից հետո՝ 2016 թվականի հունիսի 8-ի առավոտյան՝ ժամը 8-ն անց 40-ից 8-ն անց 55-ի սահմաններում Արամայիսը, նախորդ դեպքից դասեր չքաղելով, թիվ 114 երթուղային տաքսու սրահում նորից գրպանահատություն է կատարել ու գողացել է Անահիտ Մ.-ի դրամապանակը՝ նրան պատճառելով 5627 դրամի գույքային վնաս: Նշված դրամապանակը՝ իր պարունակությամբ, հայտնաբերվել է Արամայիսի անձնական խուզարկությամբ: Անահիտը չի բողոքել, նրա բողոքի բացակայության պայմաններում այս դրվագով Արամայիսը քրեական հետապնդման չի ենթարկվել:

Թիվ 40 երթուղայինի դրվագով Արամայիսն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ պնդել է, թե ինքը գողություն է կատարել, ոչ թե կողոպուտ:

Արամայիսը հայտնել է, որ երթուղային է նստել Զեյթունի «Երևան սիթիի» մոտից: Երթուղայինը լիքն է եղել: Ուղևորվել են Քանաքեռ: Իր առաջ երթուղայինում կանգնած էր մի աղջիկ, ում մեջքին ուսապարկ կար: Ինքը, օգտվելով առիթից, որ մեքենան լիքն է, աղջկա պայուսակի կիսաբաց շղթան բացել է ու պայուսակից աննկատ հանել է վարդագույն  դրամապանակը, դրել է իր թևատակը:

Երբ երթուղայինը կանգնել է Ինտերպոլի մոտ, ինքն իջել է: Վարորդն անմիջապես մոտեցել ու պահանջել է վերադարձնել դրամապանակը. «Էրեխու պորտմանը տո՛ւր»: Ինքն էլ անմիջապես վերադարձրել է դրամապանակը, նույնիսկ չի հասցրել բացել այն: Հետո իրենց են մոտեցել չորս-հինգ հոգի, ինքը այդ ժամանակ է փախել՝ դրամապանակը տալուց հետո…

Տուժող աղջիկը՝ Սուսաննան, հայտնել է, թե նստել էր երթուղային, որ գնա Քանաքեռ: Իր հետևից երթուղային են նստել երկու տղամարդ: Նստելու տեղ չկար, ինքը կանգնել է, այդ տղամարդիկ էլ կանգնել են իր հետևում: Զ. Սարկավագի փողոցի կանգառում իր հետևում կանգնած տղամարդիկ իջել են: Հենց այդ ժամանակ մի կին իրեն ասել է, որ պայուսակը ստուգի, տեսնի՝ հո բան չի՞ կորել:

Ինքը ստուգել ու տեսել է, որ պայուսակը բաց է, դրամապանակն էլ չկա: Հասկացել է, որ իր հետևում կանգնած տղամարդիկ են տարել: Ինքն անմիջապես դուրս է եկել երթուղայինից ու վազել է նրանց հետևից:

Երկու տղամարդկանցից մեկը մուգ կապույտ կոստյումով էր, մյուսը՝ սպորտային շորերով: Ինքը վազում էր կոստյումով տղամարդու հետևից, քանի որ նրա ձեռքին տեսել էր իր վարդագույն դրամապանակը: Իրեն է միացել նաև երթուղայինի վարորդը, ով բարձր ձայնով գոռացել է՝ կանգնե՛ք: Նրա բղավոցից կոստյումով տղամարդը ավելի արագ է վազել: Երթուղայինի վարորդի գոռոցն այնքան բարձր էր, որ Ինտերպոլի շենքում աշխատողներն էլ են լսել ու այդ ձայնից մի քանիսը դուրս են եկել շենքից…

Իրենց ու այդ տղամարդու միջև հեռավորությունը կլիներ 10-15 մետր: Իրենք հետապնդելիս վազել են մոտ 50 մետր, իր կարծիքով՝ այդքան կլիներ հեռավորությունը՝ կանգառից մինչև Ինտերպոլի շենք:

Կոստյումով տղամարդը հասել է Ինտերպոլի շենքին ու ցանկացել է նստել այնտեղ կանգնած տաքսին, բայց այդ պահին երթուղայինի վարորդը հասել է նրան, բռնել ու ստիպել է վերադարձնել դրամապանակը: Վարորդը դրամապանակը տվել է իրեն, ինքը ստուգել ու տեսել է, որ ոչինչ չի պակասում: Իր դրամապանակից բացի՝ իրեն ոչինչ չէր հետաքրքրում…

Եվ գործով վկա, գործով հերոս ու միաժամանակ երթուղայինի վարորդ Գոռ Սաֆարյանը հայտնել է, որ 7-8 տարի կլինի՝ աշխատում է թիվ 40 երթուղում՝ որպես վարորդ:

Դեպքի օրվա կեսօրին, երբ կանգնել է Զ. Սարկավագի փողոցի կանգառում, մեքենայի սրահում հանկարծ աղմուկ է բարձրացել, որ դրամապանակ են գողացել ուղևորի պայուսակից: Հենց այդ ժամանակ ինքը լսել է, որ ուղևորներից մի կին ասել է, թե երթուղայինների վարորդները համագործակցում են գրպանահատների հետ: Այդ խոսքերը լսելով՝ իր ինքնասիրությունը վիրավորված է համարել, անմիջապես դուրս է եկել մեքենայից: Տեսել է, որ երիտասարդ ուղևորուհին վազում է երկու տղամարդկանց հետևից: Ինքն էլ է վազել, հասել ու անցել է աղջկան, բղավել է, որ վազող տղամարդիկ կանգնեն:

Երբ հասել է փողոցի անկյունին, տեսել է, որ կոստյումով տղամարդը ուզում է տաքսի նստել, բայց ինքը կարողացել է  շուտ հասնել ու բռնել նրան: Բռնել է նրա ձեռքից և պահանջել է վերադարձնել դրամապանակը:

Սկզբում այդ տղամարդը իբր՝ զարմացել է, ասել է՝ ի՞նչ պորտման, բայց հետո տեսնելով, որ ուրիշ քաղաքացիներ էլ են մոտենում, նա վախեցել ու անմիջապես տվել է վարդագույն դրամապանակը: Ինքը այն հանձնել է մոտեցած Սուսաննային: Մոտեցել է նաև Ինտերպոլի մի աշխատակից, բոլորին հրավիրել է Ինտերպոլի շենք…

Արամայիս Թանդիլյանը գրպանահատության պահին մենակ չի եղել, իր ծանոթ Արթուրի հետ էր, բայց Արթուրի գործողություններում հանցակազմ չի եղել, Արամայիսն էլ ասել է, թե Արթուրին պատահաբար է հանդիպել, նա կապ չունի իր կատարածի հետ:

Դատարանը հաշվի է առել, որ Արամայիսի խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 11 և 5 տարեկան…

Արամայիսը վատառողջ է, ունի որոշակի խանգարումներ՝ «խթանիչների գործածման հետևանքով», ունի նաև «կախվածության համախտանիշ»:

Արամայիս Թանդիլյանը մեղավոր է ճանաչվել կողոպուտի փորձի համար և դատապարտվել է տուգանքի՝ 300 հազար դրամի չափով :

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League