Ամենահարուստ ութ մարդկանց կարողությունը հավասար Է աշխարհի բնակչության կեսի կապիտալին. Oxfam
SOCIETYԱշխարհում ամենահարուստ ութ մարդկանց կարողությունը հավասար Է 3,6 մլրդ մարդու կապիտալին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Oxfam ոչ կառավարական կազմակերպության հաշվետվության մեջ, որն զբաղվում Է աղքատության դեմ պայքարով:
Դավոսում կայանալիք տնտեսական հերթական համաժողովի կապակցությամբ Oxfam-ը ներկայացրել Է Բելգիայում եւ աշխարհում չունեւորների ու հարուստների կարողության հարաբերակցության վիճակագրությունը, որը հունվարի 16-ին հրապարակել Է Le Soir թերթը:
Մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը. նրա կարողությունը, ըստ Forbes-ի տվյալների, գնահատվում Է 75 մլրդ դոլար: Հաշվետվության մեջ նաեւ նշվում են Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը (44,6 մլրդ դոլար), ներդրող Ուորեն Բեֆեթը (60,8 մլրդ դոլար), մեդիա-մագնատ եւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը (40 մլրդ դոլար), Amazon-ի ստեղծող Ջեֆ Բեզոսը (45,2 մլրդ դոլար), մեքսիկացի բիզնեսմեն Կառլոս Սլիմը (50 մլրդ դոլար), Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը (43,6 մլրդ դոլար), ինչպես նաեւ իսպանացի ձեռնարկատեր, Zara խանութների ցանցի հիմնադիր Ամանսիո Օրտեգան (67 մլրդ դոլար):
Հրապարակման մեջ նաեւ նշվում Է, որ թեեւ Բելգիան քաղաքացիների ամենամեծ անհավասարության երկրի օրինակ չԷ, այնուամենայնիվ, նրանում հարուստների եւ աղքատների միջեւ գույքային տարբերությունը հատկանշական Է՝ ամենահարուստ բելգիացիների 10 տոկոսը, ըստ Oxfam-ի տվյալների, ունի ազգի միագումար կարողության մոտավորապես կեսը: Դրա հետ մեկտեղ ամենահարուստների 1 տոկոսն ունի ազգի կարողության 18 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



