Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները

SOCIETY

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին հիշեցրել է քաղաքացիներին գազի օգտագործման անվտանգության կանոնները: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությանն ամբողջությամբ.

«Վերջին տասնամյակում ՀՀ տարածքում գրանցված շմոլ գազից թունավորման դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատահարների թվի աճին զուգահեռ ավելացել է նաև տուժածների թիվը, սակայն անվտանգության կանոնները պահպանելու և արագ արձագանքման շնորհիվ հնարավոր է եղել նվազեցնել զոհերի քանակը:

Բնական գազի շահագործման հետ կապված դժբախտ դեպքերից խուսափելու համար ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել գազի և գազային սարքավորումների օգտագործման անվտանգության կանոնները:

  • Արգելվում է ինքնաշեն գազօջախների, սյունակաթսաների (կոլոնկա), բալոնների ձեռք բերումը և դրանց տեղադրումը համապատասխան մասնագիտություն չունեցող մարդկանց կողմից: Գազային պարագաների մոնտաժումը, տեղադրումը և վերանորոգումը պետք է կատարեն միայն գազի շահագործման գրասենյակների մասնագետները:
  • Սենյակում գազի հոտ զգալիս չպետք է վառել լուցկի, ծխել, քանի որ դա կառաջացնի պայթյուն: Այդ դեպքում անհրաժեշտ է նախօրոք օդափոխել սենյակը, ստուգել ծխնելույզի և օդափոխության անցքի քարշը` անցքերին բարակ թուղթ մոտեցնելով, որից հետո միայն օգտագործել գազի պարագաները:
  • Գազօջախը, սյունակաթսան վառելիս նախ վառած լուցկին մոտեցնել այրիչին, հետո դանդաղ բացել փականը: Եթե այրումը կատարվում է անկանոն, պետք է անմիջապես փակել փականը և այդ մասին հայտնել գազի շահագործման գրասենյակ:
  • Չի´ կարելի գազի պարագաները թողնել գործող վիճակում գիշերը կամ տնից հեռանալիս, դրանց գործարկումը հանձնարարել երեխաներին կամ մարդկանց, որոնք ծանոթ չեն գազի պարագաների օգտագործման անվտանգության պահանջներին:
  • Գազի այրումը դադարեցնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է փակել խողովակաշարի փականը և ապա` պարագայի փականը:
    Խստիվ արգելվում է սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան, պահել դյուրավառ հեղուկներ:
  • Չի´ կարելի գազի խողովակաշարից կախել ծանր իրեր, կապել լվացքի պարան և այլն:
  • Երկու ամիսը մեկ անգամ գազի ծխնելույզը պետք է մաքրել մրից:
  • Արգելվում է քնել այն սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան:
  • Արգելվում է գործի դնել գազային համակարգով շահագործվող մեքենաների շարժիչները փակ տարածքում:

Տարաբնույթ նյութերի այրման ժամանակ առաջանում են նաև այլ թունավոր գազեր, ինչպես, օրինակ՝ սինիլաթթու, ֆոսգեն և այլն, իսկ օդում թթվածնի պարունակությունը նվազում է: Ահա թե ինչու առավել վտանգավոր է ոչ այնքան կրակը, որքան ծուխն ու դրա այրուքը: Ժամանակակից շենքերում, որտեղ լայնորեն կիրառվում են տարբեր տեսակի պոլիմերային և սինթետիկ նյութեր, հրդեհի ժամանակ մարդկանց վրա մեծ ազդեցություն են գործում այրման թունավոր արգասիքները: Չնայած այրվող նյութերում պարունակվում են թունավոր ազդեցություն ունեցող 50-100 տեսակի քիմիական միացություններ, այնուհաÕ �դերձ տարբեր երկրների գիտնականների մեծամասնության կարծիքով հրդեհի ժամանակ, ինչպես նաև՝ տարբեր գազային սարքավորումները ոչ ճիշտ շահագործելիս, մարդկանց զոհվելու հիմնական պատճառը ածխածնի օքսիդով (շմոլ գազ) թունավորվելն է:

Ածխածնի օքսիդն առանց հոտի, անգույն, այրվող գազ է: Թունավոր է, օդում այրվում է կապույտ բոցով: Խտությունն օդի նկատմամբ կազմում է 0,967, այսինքն օդից թեթև է: Շմոլ գազը վտանգավորէ նրանով, որ 200-300 անգամ ավելի լավ է ռեակցիայի մեջ մտնում (փոխազդում) արյան հեմոգլոբինի հետ, քան թթվածինը, ինչի հետևանքով արյան կարմիր մասնիկները կորցնում են օրգանիզմը թթվածնով մատակարարելու իրենց ընդունակությունը: Առաջանում է թթվածնային քաղց, հյուսվածքների հիպոքսիա (թթվածնաքաղց), մարդը կորցնում է մտածելու կարողությունը, դառնում է անտարբեր և անուշադիր, չի փորձում փրկվլ վտանգից: Այնուհետև վրա է հասնում փայտացումը, դեպրեսիան, շարժման համակարգվածության խանգարումը, իսկ շնչառության կանգնելու դեպքում` մահը: Ածխածնի օքսիդի վտանգավորությունը բացատրվում է ոչ միայն թունավորությամբ, այլ նաև այրման արգասիքներում նրա համեմատաբար մեծ պարունակությամբ: Հրդեհի ժամանակ ածխածնի օքսիդ գոյանում է 10-40 անգամ ավելի շատ, քան առավել թունավոր ցիանականջրածին: 50-70% դեպքերում մարդիկ զոհվում են ածխածնի օքսիդով թունավորվելու և թթվածնի անբավարարության պատճառով:

Հիշե՛ք, անհրաժեշտ է հաշվի առնել մարդու օրգանիզմի հնարավոր ռեակցիաները (հակազդեցությունը) այրման արգասիքների խտության ավելացման դեպքում, մասնավորապես՝

  • Շմոլ գազ (ածխածնի օքսիդ). 0,01%՝ թույլ գլխացավ, 0,05%՝ գլխապտույտ, 0,1%՝ ուշագնացություն (ուշաթափություն), 0,2%՝ կոմա, 0,5%՝ վայրկենական մահ.
  • Ածխաթթու գազ. Մինչև 0,5%՝ չի ներգործում, 0,5%-ից մինչև 7%՝ սրտային ռիթմի հաճախացում, շնչառական կենտրոնների կաթվածի (պարալիչ) սկիզբ, 10%-ից ավելի՝ շնչառական կենտրոնների կաթված և մահ»:
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League