Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը սկսում է ընդունել դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման հայտեր

SOCIETY

2015 թվականի մայիսի 15-ին՝ Ստեփան Գիշյանին նվիրված հուշ-երեկոյի ժամանակ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը հայտարարեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին: Այժմ` ավելի քան մեկուկես տարի անց, հիմնադրամը մեկնարկում է դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը:

Ինչո՞վ է զբաղվելու հիմնադրամը, ի՞նչ ծրագրեր է իրականացնելու. այս և այլ հարցերի մասին մենք զրուցել ենք հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանի հետ:

- Տիկի՛ն Գիշյան,շուրջ մեկուկես տարի առաջ հայտարարվեց հիմնադրամի ստեղծման մասին: Նախ, կցանկանայի իմանալ՝ ինչպե՞ս է առաջացել բարեգործական հիմնադրամ ստեղծելու գաղափարը, ովքե՞ր են հիմնադիրները և ի՞նչ նպատակով է այն ստեղծվել:

- Ստեփանը նոր արժեքներ ու մշակույթ է բերել Հայաստանի ֆինանսաբանկային և գյուղատնտեսության ոլորտներ, ինչը թույլ է տվել գյուղատնտեսությամբ զբաղվող հազարավոր մարդկանց ապրել ու արարել իրենց հայրենիքում, և այս ամենը իրականացվել է՝ ամրացնելով հայ-ֆրանսիական կապերը, մշտապես նպաստելով փորձի փոխանակմանը, գործարար, մշակութային կապերի հաստատման ու զարգացմանը երկու երկրների միջև: Հենց այս գործունեության շարունակականության ապահովման, նրա սկսած գործը կիսատ չթողնելու համար էլ Գիշյան ընտանիքի, ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի և Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի կողմից ստեղծվել է այս հիմնադրամը:

- Իսկ ի՞նչ ձևաչափով է իրականացվելու հիմնադրամի գործունեությունը և ի՞նչ ոլորտներ է ներառելու:

- Նախ` ոլորտների մասին: Ներառել ենք հիմնական սոցիալական ոլորտները՝ գիտություն, կրթություն, առողջապահություն, տնտեսություն և մշակույթ: Սա արվել է այն պարզ նկատառմամբ, որ մենք ցանկանում ենք մեր գործունեության թիրախում ունենալ Հայաստանի համայնքներում առկա ամենակարևոր սոցիալական մարտահրավերները, որոնք խոչընդոտոմ են մարդկանց իրենց հայրենի բնակավայրերում ապրելուն: Ֆինանսավորելու ենք այնպիսի ծրագրեր, որոնք կունենան երկարաժամկետ ազդեցություն:

Ինչ վերաբերում է գործունեության ձևաչափին, ապա ֆինանսավորումն իրականացվելու է նշված ոլորտներում առավել հեռանկարային նախաձեռնություններին՝ դրամաշնորհների տրամադրմամբ:

- Որքա՞ն գումար եք նախատեսում ներդնել այդ ծրագրերի ֆինանսավորման համար, քանի՞ ծրագիր եք իրականացնելու:

- Հիմնադիրների կողմից նվիրաբերված սկզբնական միջոցների հանրագումարը շուրջ 300 միլիոն դրամ է կազմում, որը կարող է ավելանալ ինչպես նոր նվիրաբերված միջոցների հաշվին, այնպես էլ այդ միջոցների կառավարման արդյունքում: Այդ միջոցները, ինչպես նշեցի, կառավարվելու են հիմնադրամի կողմից, և կառավարման արդյունքում ձևավորված միջոցների հիմնական մասն էլ ուղղվելու է դրամաշնորհների տրամադրմանը: Նախատեսում ենք առաջին տարվա ընթացքում յուրաքանչյուր ոլորտից իրականացնել մեկական ծրագիր՝տարեկան յուրաքանչյուրին հատկացնելով մինչև 5 միլիոն դրամ: Հետագայում արդեն կփորձենք մեծացնել հատկացվող ֆինանսավորման չափը:

- Այս դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ գումարով հնարավոր է որակական ինչ-որ փոփոխություններ բերել Ձեր կողմից մատնաշած ոլորտներ:

- Ստեփանը մի խոսք ուներ. նա միշտ ասում էր՝ «մենք դա կանենք…»: Դուք հիշո՞ւմ եք՝ ինչպես ստեղծվեց ԱԿԲԱ-ն: 90-ականներին գյուղատնտեսության վարկավորման մասին մտածելը թվում էր անիմաստ և անհեռանկարային: Մինչդեռ հիմնադրումից տասը տարի անց նրա առաջնորդությամբ բանկը դարձավ Հայաստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը: Այդպես էլ պետք է մոտենանք այս խնդրին՝ այս գործում կարևորելով համագործակցությունը նշված ոլորտների զարգացմամբ հետաքրքրված այլ կազմակերպությունների հետ ևս:

- Ինչպիսի՞ն է դրամաշնորհներին դիմելու կարգը:

- Բնականաբար, նախ և առաջ, ներկայացվող ծրագիրը պետք է վերաբերի ընտրված ոլորտներից որևէ մեկին: Երկրորդ, այն պետք է համապատասխանի մեր կողմից հիմնադրամի կայքում ներկայացված պահանջներին: Կարևոր է նաև, որ դիմում-հայտերը լինեն լիարժեք՝ ներառելով պահանջվող բոլոր փաստաթղթերը: Առաջին փուլում ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր դիմում-հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի: Այս փուլում յուրաքանչյուր ոլորտի ծրագրերի համար մասնագիտական փորձագիտական հանձնաժողովը կտա իր եզրակացությունը՝ հարցազրույցի և ներկայացրած դիմում-հայտի փաթեթի հիման վրա: Դրանից հետո դրական եզրակացություն ստացած ծրագրերը կներկայացվեն հիմնադրամի խորհրդի քննարկմանը, որն էլ կկայացնի վերջնական որոշումը:

- Ե՞րբ է նախատեսված դրամաշնորհային ծրագրերի հայտադիմումների ընդունման մեկնարկը:

- Նախատեսում ենք հայտեր ընդունել 2017 թվականի հունվարի 10-ից մինչև մարտի 10-ը: Այնուհետև մի քանի փուլով տեղի կունենա դրամաշնորհային մրցույթը, և 2017 թվականի մայիսի 5-ին կհայտարարվեն հաղթողները:

- Եվ վերաջպես՝ ինչպիսի՞ն եք տեսնում հիմնադրամի ապագան:

- Վստահ եմ՝ մի քանի տարի հետո մենք կկարողանանք ասել, որ պատվով շարունակում ենք Ստեփան Գիշյանի գործը: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League