Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Մ-2 ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհին՝ Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-ին և Վարդենյաց լեռնանցքի մինչև 7-րդ կմ-ը, Մ-6 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հ-40 ավտոճանապարհի Մալիշկա-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



