Տորթ, որ կարող են պատրաստել անգամ երեխաները
LIFEԲաղադրատոմս
48 հատ թխվածքաբլիթ
500 գ կաթնաշոռ
1 բաժակ շաքարավազ
100 գ կարագ
250 մլ թթվասեր
150 գ սալոր
Պատրաստման եղանակ
Սալորի վրա լցնում ենք եռացրած ջուր, թողնում ենք 15 րոպե, այնուհետև թափում ենք ջուրը և սալորը մանր կտրատում: Կաթնաշոռը հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում ենք թթվասեր և կրկին հարում բլենդերով: Այնուհետև ավելացնում ենք հալեցված կարագը, լավ խառնում:
12 հատ թխվածքաբլիթ հարթ դասավորում ենք իրար կողքի և վրան կրեմ քսում, ավելացնում կտրատված սալորը: Նույն գործընթացը կրկնում ենք 3 անգամ, ստացվում է 4 շերտ:
Վրան քսում ենք կրեմ և ձևավորում ըստ ճաշակի: Բարի ախորժակ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



