Չինացի գիտնականները մշակել են աշխարհում ամենահզոր լազերը
INTERNATIONAL NEWSՉինացի գիտնականները մշակել են աշխարհում ամենահզոր ազատ էլեկտրոններով աշխատող լազերը, որը ուլտրամանուշակագույն ճառագայթում է գեներացնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մշակումը պատկանում է Չինաստանի Գիտությունների ակադեմիային: Լազերային սարքն ունակ է յուրաքանչյուր պիկովայրկյանում ազդակներ գեներացնել 140 տրլն ֆոտոններում, ինչը ստացված ուլտրամանուշակագույն ճառագայթումը դարձնում է աշխարհում ամենավառը: Դրանից զատ, ալիքի երկարությունը կարելի է կարգավորել: Այս տեխնոլոգիան կարելի է կիրառել տարբեր ասպարեզներում, հատկապես ֆիզիկաքիմիական տարբեր պրոցեսներ հետազոտելիս:
Չինաստանի Գիտությունների ակադեմիայի հայտարարության մեջ ընդգծվում է, որ լազերի լրակազմի 90 տոկոսը մշակվել եւ արտադրվել է Չինաստանում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



