Իսպանիայի ափերին հայտնաբերվել են զոհված ներգաղթյալների դիեր
SOCIETYՀանգստյան օրերին Իսպանիայի հարավային ափերին հայտնաբերվել են 5 զոհված ներգաղթյալների դիեր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ինչպես հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը, դիերը հայտնաբերվել են ջրում և ափին իսպանական Տարիֆա քաղաքից շատ հեռու։ Ներգաղթյալների մահվան հանգամանքները պարզված չեն։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ եթե ողջ մնացածի չգտնեն, ապա դժվար կլինի նրանց մահվան հանգամանքները պարզելը։
Հունվարին Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ 2016 թվականին ավելի քան 5000 ներգաղթյալ է զոհվել՝ փորձելով հատել Միջերկրական ծովն ու հայտնվել Եվրոպայում, մոտ 363 հազար մարդ հասել է եվրոպական երկրներ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



