Բան Կի-Մունն աջակցում է Հարավային Կորեայում THAAD ՀՀՊ-ի տեղակայմանը
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը կարծում է, որ Հարավային Կորեայի կառավարությունը ճիշտ է վարվում՝ հետեւելով THAAD հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգերի տեղակայման ծրագրերին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հաշվի առնելով այն իրողությունը, որ Կորեական թերակղզին գտնվում է պատերազմ հիշեցնող իրավիճակում, իշխանությունների գործողությունները (THAAD-ի տեղակայման) նպատակահարմար են թվում»,- Փյոնտհեկ քաղաքում ռազմածովային նավատորմի բազաներ այցի ժամանակ ասել է նա:
Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՀՀՊ համակարգերը տեղակայվում են «պաշտպանական նպատակներով՝ Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



