Մալայզիայում ԻՊ-ի հետ կապերի մեջ վեց կասկածյալ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՄալայզիայի ոստիկանությունը վեց մարդու է ձերբակալել, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եհտ կապերի մեջ: Այդ մասին հայտնում է New Straits Times-ը:
«Խոսքը կարող է լինել ԻՊ-ի հետ կապերի մասին: Մենք հետաքննություն ենք անցկացնում, քանի որ դեպքը երկրի անվտանգության համար վտանգ է ներկայացնում»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Իրավապահ մարմինները կիրակի առավոտյան երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Պասիր-Մաս քաղաքում գործողություն են իրականցրել: Ձերբակալվածները 30-ից 40 տարեկան են: Ոստիկանությունը նրանց տանը խուզարկությունների ժամանակ պայթուցիկ սարքերի պատրաստման նյութեր է հայտնաբերել:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



