Ֆիլիպինների նախագահը հայտարարել է երկրում ռազմական դրություն սահմանելու պատրաստակամության մասին
INTERNATIONAL NEWSՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է երկրում թմրանյութերի հետ կապված իրավիճակի վատթարացման դեպքում ռազմական դրություն հայտարարելու պատրաստակամության մասին. այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Եթե ես ցանկանամ և եթե դա ինչ-որ վտանգավոր բանի վերածվի, ես ռազմական դրություն կհայտարարեմ»,- ասել է Դուտերտեն:
Դուտերտեն իր վարչակազմի քաղաքականության հիմնասյուներից է դարձրել թմրանյութերի դեմ դաժան պայքարը անցած տարվա կեսին պաշտոնի գալուց հետո:
Հուլիսից ի վեր թմրանյութերի դեմ արշավում սպանվել է ավելի քան 6 հազար մարդ, ավելի քան 1 միլիոն մարդ ձերբակալվել է կամ հանձնվել իշխանություններին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



