Ռուսաստանում ՃՏՊ-ի զոհ է դարձել ԱՊՀ 7 քաղաքացի (տեսանյութ)
SOCIETYԱյս գիշեր ՌԴ Սարատովի մարզում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ բազմաթիվ զոհերով:
Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, հղում կատարելով իրավապահներին, Պետրովսկի շրջանում Toyota մինիվենի և Volvo ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է 7 մարդ:
Զոհերը գտնվել են մինիվենում: Նրանք եղել են ԱՊՀ երկրների քաղաքացիներ՝ 5-ը՝ Ղրղըզստանից, 1-ը՝ Տաջիկստանից և 1-ը՝ Ուզբեկստանից: Նրանք ուղևորվում էին Մոսկվա՝ աշխատելու նպատակով: Volvo բեռնատարի ղեկին եղել է 32-ամյա ռուս: Նախնական տվյալներով՝ նա չի կարողացել կառավարել մեքենան:
Կատարվում է հետաքննություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



