Ողբերգական վթար Լոռիում. «Նիվան» ընկել է Դեբեդ գետը. երկու եղբայրները մահացել են
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի կայարնաի մոտ «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհարաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Նիվա»-ի վարորդը Դսեղ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, գլորվել ձորն ու հայտնվել գետում, որի հետեւանքով 2 մարդ մահացել է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի զոհերից Գառնիկ Ն.-ի դին քաղաքացիներն իրենց ուժերով դուրս են բերել ձորից, իսկ մյուսին դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Նշվում է, որ մահացածները Դեբեդ գյուղի բնակիչներ էին եւ հարազատ եղբայրներ: Նրանք էին՝ 52-ամյա Գառնիկ Ն.-ն եւ 41-ամյա Աղասի Ն.-ն:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
3
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



