Կլորիկ փորիկով Աննայի եւ Արամեի նոր լուսանկարները
PHOTO2017-ին աստղային մայրիկների շարքը կհամալրի ճանաչված երգիչ Արամեի ոչ պակաս հայտնի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը։ Շուտով գեղեցկուհին լույս աշխարհ կբերի զույգի առաջնեկին, որին նրանք վաղուց էին սպասում։

Աննայի հղիության մասին լուրերը տարածվեցին 2016-ի նոյեմբերին։ Չնայած եւ Արամեն, եւ կինը հրաժարվեցին մեկնաբանել լուրը, բայց շաբաթներ անց հայտնվեցին լուսանկարներ, որոնք ապացուցեցին լուրերի ճշմարտացիությունը։
Երեկ Աննան Instagram-ում հրապարակել է նոր լուսանկարներ, որոնցում ցուցադրում է իր կլորիկ փորիկը։

Հիշեցնենք, որ շատ շուտով կթողարկվի Արամեի եւ Աննայի «Իմն ես» զուգերգի տեսահոլովակը, որի անոնսն արդեն համացանցում է։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



