Ռուս օրինապահները, հավատալով դերասանուհու ինքնասպանության փորձին, դադարեցրել են թատերական ներկայացումը
SOCIETYՍանկտ Պետերբուրգի ոստիկանությունը դադարեցրել է փողոցում ցուցադրվող «Անուղղակի ազդեցություններ» թատերական ներկայացումը, որի ժամանակ դերասանուհին ինքնասպանության փորձ էր բեմադրում:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, սցենարի համաձայն` դերասանուհին, պատշգամբում կանգնած, սպառնում էր ինքնասպան լինել: Փողոցում հերթապահություն իրականացնող օրինապահները լուրջ են ընդունել այդ տեսարանը և ինքնասպանությունը կանխելու նպատակով ձերբակալել են կնոջը, ինչպես նաև ներկայացման ռեժիսորին:
Պարզելով, որ կատարվածը թատերական ներկայացման մաս էր կազմում, դերասանուհուն և ռեժիսորին հետ են բերել բեմադրության վայր:
«Անուղղակի ազդեցություններ» ներկայացումը բեմադրում են, ոչ թե թատերական բեմում, այլ քաղաքային տարածքում: Այն կարող է ցուցադրվել փողոցում, լքված կառույցում, մետրոյում: Հանդիսատեսին ներկայացման ցուցադրման վայրի մասին տեղեկացնում են միայն տոմս գնելուց հետո:



