Լիտվան մտադիր է ցանկապատ կառուցել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահմանին
SOCIETYՎիլնյուսը մտադիր է ցանկապատ կառուցել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: DW.com-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Lietuvos Žinios թերթը:
Լիտվայի ՆԳ նախարար Էյմուտիս Միսյունասի խոսքով` այդ նպատակի իրականացման համար 2017-ին երկրի բյուջեից նախատեսվում է շուրջ 3.6 մլն եվրո հատկացնել: Ցանկապատի մոտակայքում սահմանի անվտանգության վերահսկման ժամանակակից համակարգ կտեղակայվի: Այն կառուցելու համար միջոցները կփոխանցվեն հաջորդ տարի:
«Մինչ այժմ Լիտվայի և Կալինինգրադի մարզի միջև պետական սահմանը գծանշված է եղել միայն հատուկ նշաններով և 13 մետր լայնությամբ սահմանային գծով», - հիշեցնում է պարբերականը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



