Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Թեև տուր առաջարկներում հայկական խոհանոցին քիչ նշանակություն է տրվում, բայց զբոսաշրջիկները շատ ավելի գոհացած են հենց սննդից. Մամուլյան

SOCIETY

Հեղինակավոր National Geographic  ամսագիրը հրապարակել է համեղ սնունդ ունեցող, սակայն այդ տեսանկյունից քչերին հայտնի քաղաքների ցանկը, որում ներառված է նաև Երևանը:   Tert.am-ի հետ զրույցում Հայ խոհարարների ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը  նկատեց, որ հայկական խոհանոցին ու սննդին պետք է զբոսաշրջության մեջ մեծ նշանակություն տալ:

«Մեզանում խոհանոցը որպես զբոսաշրջության արդյունք լավ չեն պատկերացնում: Ցավոք սրտի զբոսաշրջության գլխավոր շեշտը եղել է ճարտարապետությունը, շինարարությունը և ճարտարապետության մեջ էլ միայն եկեղեցաշինությունը: Մի քիչ հիմա կարծրատիպը կոտրվել է և կամաց-կամաց հասկանալի է դառնում, որ սնունդը նույնպես պետք է ներառել»,-ասաց նա:  

Մամուլյանը նշեց, որ երբ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան, նա լավ տեղյակ է լինում և գիտի, որ չի կարող մի ազգ այդքան հին պատմություն ունենալ և այնտեղ խոհանոցն անտեսված լինի:

«Տեսեք  զբոսաշրջությունը տնտեսության առաջնային զարգացման ճյուղ է համարվել, բայց այդպես էլ լավ չի օգտագործվում խոհանոցի պոտենցիալը, նույնիսկ հիմա տուրիզմի կոմիտե ստեղծվեց և ես որպես խոհանոցի կազմակերպության ղեկավար չեմ էլ հանդիպել, քննարկումներ հրավեր չենք ստացել, պատկերացրեք ինչ մակարդակ է: Սա բողոք չէ, այլ առաջարկ, մենք միշտ էլ ներկայացնելու ենք մեր խոհանոցը, և ապացուցում ենք, որ խոհանոցն առաջնային դերակատարություն ունի զբոսաշրջության ոլորտում»,-ասաց նա:

Հայ խոհարարների ասոցիացիայի նախագահը նշեց, որ նաև հրապարակումն է հուշում, որ    մեր երկրի խոհանոցը որպես զբոսաշրջության արդյունք բավական բարձր տեղերում է: «Ես հպարտորեն կարող եմ ասել, որ հետ վերադարձող զբոսաշրջիկները շատ ավելի գոհացած են խոհանոցի մասով, քան մյուս առաջարկները տեսնելով կամ ճաշակելով»,-ասաց նա:   

Թե ավելի շատ, որ կերակրատեսակներն են զբոսաշրջիկներին դուր գալիս, Մամուլյանը նշեց, որ որքան էլ մեզ զարմանալի թվա՝ տեղի գյուղական ուտեստները, որոնց մենք այդքան էլ  կարևորություն չենք տալիս:  

«Մինչդեռ զբոսաշրջիկներին դուրս են գալիս հատկապես այն կերակուրները, որոնք գյուղական վայրերում շատ են օգտագործում: Դրանից մի եզրակացություն կարող եմ անել, որ իրենք հասկանում են, որ գյուղական վայրերի կերակուրների պատրաստման համար հաշվի են առնված բնակլիմայական պայմաններն ու ազդեցությունը օրգանիզմի վրա:  Օրինակ՝ շատ դուր են գալիս Մշոշ ուտեստը՝ ծիրանաչրով, սալորաչրով և մի քիչ ընկույզով: Շատ են ցանկանում չորաթանից կերակուրները, տհալից կերակուրները, խուռուցից կերակուրները, չորացրած մրգերով ու բանջարեղենով»,-ասաց նա:

Ըստ նրա, զբոսաշրջիկներին շատ է հետաքրքրում նաև ծիսական կերակուրները: «Օրինակ, երբ ես բացատրում եմ իրենց, որ այս կերակուրները պատրաստում են, որպեսզի աշխարհին խաղաղություն լինի, օրինակ Քաշիկան, Ղափաման, իրենք մեծ հաճույքով ու տրամադրությամբ ընկալում են»,-ասաց նա:

Ըստ Մամուլյանի՝ դուր է գալիս նաև տոլման, իհարկե շատ են պատվիրում նաև խորովածը, բայց դրանք շատը նախնական ինստրուկտաժի շնորհիվ է:

«Տուրիստական կազմակերպություններ կան, որոնք կենցաղային մակարդակով խորոված են առաջարկում, որովհետև իրենք էլ են խորոված սիրում, ասում են դե մեր խորովածն այլ է, բայց իրականում խորովածին  վերագրել ազգային խորը արմատներ չարժի, որովհետև դա  ընդամենը ջերմային մշակման եղանակ է»,-ասաց նա:

Իսկ խաշը, օրինակ` ըստ նրա, չեն հավանում, եթե իրենց ուղեկցողի հետ գնում նստում ուղղակի խաշ է ուտում, առանց բացատրելու խորհուրդը: «Խաշը իրականում ծիսական կերակուր է և հրամցվել է հարսանիքի հաջորդ օրը՝ որպես խնամականչի կերակուր,  որովհետև մեծ մասամբ  հարսանիքները ձմռան ամիսներին են եղել, բայց երբ որ դու բացատրում ես, որ այսպես արարողակարգ կա պատրաստելու, մաքրելու, գիշերը մնալու, մատուցման ժամանակ այսպիսի բաներ են անպայման  մատուցվում, անպայման լավաշով պետք ՝ ուտել, արդեն հետաքրքրություն է  առաջանում»,-ասաց նա:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League