Ճապոնացի սերֆերը 16 ժամ է անցկացրել բաց ծովում
SOCIETYՃապոնացի սերֆերը գիշերն անցկացրել է բաց ծովում` բռնվելով իր տախտակից, մինչև որ նրան փրկել է Ավստրալիայի արևելյան ափերով նավարկող կոնտեյներներ տեղափոխող նավի անձնակազմը:
Ինչպես հայտնում է BBC-ն, MSC Damla բեռնատար նավի նավաստիները նկատելով, ափից 6 կմ հեռավորությամբ գտնվող և օգնության կանչող սերֆերին, օգնության են շտապել և նրան նավ բարձրացրել փրկարար օղակի օգնությամբ:
37-ամյասերֆերը ոստիկանությանը տեղեկացրել է, որ իրեն դեպի ծովն է քշել հոսանքը, ինչի հետևանքով նա հայտնվել է Սիդնեյից 80 կմ հեռավորության վրա:
Ճապոնացին 6 ժամ շարունակ փորձել է թիավարելով հասնել ափին, քանի դեռ ուժերը բավականացրել են: Նա ծովում 16 ժամ է անցկացրել, սակայն գիշերային ժամերին ջերմաստիճանը եղել է մինչև 21 աստիճան, ինչի շնորհիվ էլ նրան հաջողվել է խուսափել ցրտահարվելուց:





