Yerevan, 08.September.2026,
00
:
00
BREAKING


Սոս Ջանիբեկյան. «Ուզում եմ միանգամից ամուսնանալ»

LIFE

Blognews.am-ը գրում է.

Exclusive

Դերասան Սոս Ջանիբեկյանին շատերն ընկալում են որպես կնամոլ, թեև նա ունի իր սուբյեկտիվ մոտեցումն այդ հարցի վերաբերյալ՝ մարդու աչքը դուրս գա, անունը՝ ոչ։BlogNews.am-ը Սոսի հետ անկեղծ զրույց է ունեցել, որի ընթացքում նա խոսել է անձնական կյանքի, իր համար լուրջ հարաբերություններն ավարտելու պատճառների մասին։ Դերասանը նշեց, որ ցանկանում է ունենալ մի վարդ ու մի մոլորակ, իսկ զուգահեռ հարաբերություններ երբեք չի ունեցել։

Նախնական զրույցում դերասանն ասաց, որ հումանիստ է, հենց այդտեղից էլ սկսեցինք զրույցը.

- Սոս, ոլորտում շատերի հետ լավ, առաջին տպավորությամբ՝ մտերիմ հարաբերություններ ունես, դա ավելի շատ պայմանավորված է նրանով, որ հումանի՞ստ ես, թե՞ իսկապես կան շատ մարդիկ, ում քեզ մտերիմ ես համարում:

-Բոլորի հետ մտերիմ եմ հիմնականում գործնական հարաբերությունների շրջանակում: Առհասարակ, աշխատում եմ միշտ լավը տեսնել մարդկանց մեջ, չլսել նրանց մասին խոսակցությունները, չստեղծել կերպար, ուղղակի ճանաչել այնքան, որքան ինքը թույլ կտա: Բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ չեմ կարող, բայց կարող եմ շփվել քաղաքակիրթ սոլիդարություն ու սուբորդինացիա պահելով: Որպես գործընկեր՝ պահում եմ այդ հարաբերությունները, սակայն  չեմ թողնում, որ դրանք դառնան անձնական: Իհարկե, ունեմ շատ գործընկերներ, ովքեր ընկեր են դարձել:

-Ովքե՞ր են նրանք:

-Անուններ չեմ նշի, որովհետև հնարավոր է՝ մտերիմ մի մարդու անուն բաց թողնեմ, ինչի համար ինձ վատ կզգամ:

-Առհասարակ ընկերներ շա՞տ ունես: Նրանք քեզ իսկապե՞ս հոգեհարազատ մարդիկ են, ում հետ միշտ կարող ես կիսել ուրախությունդ և տխրությունդ, թե՞ ընկերներ են, ում հետ տվյալ փուլում ես մտերիմ:

- Առհասարակ, ամեն ինչ անցնում է. կորցնում ես ընկերներ, ձեռք ես բերում նոր ընկերներ, ունենում ես մնայուն՝ իրական ընկերներ: Ես շատ ընկերներ չունեմ, որովհետև զզվում եմ այն մարդկանցից, ովքեր բոլորին իրենց սիրել են տալիս, մտերմություն են անում, ուզում են կապեր հաստատել, սակայն ունեմ լավ ընկերներ ու իսկապես հպարտանում եմ նրանցով: Որպես տղաամարդ՝ ինձ համար շատ կարևոր է ընկերությունը: Ունեմ ընկերներ, որոնց հետ ամբողջ կյանք եմ ապրել ու ինչքան էլ մասնագիտությանս մեջ առաջ գնամ, հասնեմ փառքի, փող ունենամ, երբեք ոչ մի բան չեմ փոխի ընկերություն անելու հատկանիշի հետ: Ես ինձ չեմ պատկերացնում առանց ընկերներիս. դա ինձ համար դարձել է շատ նուրբ և անփոխարինելի աշխարհ, որտեղ ձեռք եմ բերել ընկերություն անելու ունակություն։

-Ո՞ր հատկանիշն ես կարևորում ընկերներիդ մեջ:

- Ինձ համար շատ կարևոր է ընկերոջ հաջողակ լինելը: Անհաջողակներին, թույլերին, հետ մնացողներին, պարտվողերին չեմ սիրում ու չեմ կարողանում ընկերություն անել նրանց հետ, որովհետև նրանք ակամայից չարանում են և լինում անբավ։

Էռնեստ Հեմինգուեյը մի շատ լավ խոսք ունի՝ ասում է՝ կան մարդիկ, ում հետ շատ հեշտ է, բայց առանց իրենց էլ է հեշտ, կան մարդիկ, ում հետ շատ դժվար է, բայց առանց իրենց անհնար է: Իմ ընկերների հետ մեծ մասամբ շատ դժվար է, բայց առանց իրենց էլ անհնար է: 

- Իսկ կանանց շրջանում ունե՞ս իրական, մտերիմ ընկերներ, թե՞ այն մարդկանցից ես, ովքեր չեն հավատում կնոջ և տղամարդու անկեղծ ընկերությանը:

-Քանի որ ես իդեալիստ եմ և ունեմ ընկերության մասին իմ անթերի պատկերացումը, չեմ հավատում այդ ընկերությանը: Ես չեմ ունեցել էնպիսի կին ընկեր, ով եղել է տղամարդ ընկերոջ պես: Իհարկե, մարդիկ կարող են բանականությամբ ու հոգով ավելի բարձր լինել, սակայն գիտակցելը, որ միշտ կա այն ռիսկը, որ բնությունը մի օր կարող է հաղթել, խանգարում է անսեռ ընկերությանը։

- Բայց ամեն ինչ դրանով չի սկսվում ու ավարտվում, չէ՞:

- Ես շատ առողջ եմ ընկալում, երբ ազատ տղամարդ-կին ընկերների միջև լինում է սիրային կամ սեռական կապ, չէ՞ որ ամեն ինչ դրանով չի սկսվում և ավարտվում։

Եկեք անկեղծ լինենք և խոստովանենք, որ 100-ից 99 դեպքում կա՛մ մեկը հոգու խորքում թաքուն սիրել է ընկերոջը, բայց վախեցել է արտահայտվել, կա՛մ ինչ-որ բան, այնուամենայնիվ, եղել է։

-Զուգահեռ հարաբերություններ ունեցե՞լ ես:

- Երբեք: Իմ դեպքում բացառվում է ունենալ կին ու ցանկանալ ուրիշի հետ էլ հարաբերություններ ունենալ: Հարցն այն չէ, որ դա վատ է կամ լավ, ուղղակի ես իսկապես չեմ ուզում դա։

- Սոս, քո անձնական հարաբերությունների մասին շատ է խոսվում, մարդիկ քեզ վերագրում են կնամոլություն, դու ասում ես՝ ես փնտրող եմ, մարդիկ քեզ վերագրում են անկայություն, դու ասում ես՝ ես ծրագրեր կազմել չեմ սիրում: Մտածե՞լ ես՝ ինչո՞ւ են հարաբերություններդ շուտ ավարտվում:

-  Այո, ճիշտ եմ ասել, կնամոլ չեմ. մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա։ Յուրաքանչյուր տղամարդու կյանքում էլ լինում են կանայք, իմ դեպքում էնպես է ստացվել, որ հանրությունը, անկախ իմ կամքից, իմացել է այդ մասին։

Հարաբերություններս շուտ են ավարտվում, որովհետև ապագայի ծրագրերով, խոստումներով, երազանքներով սիրածս աղջկան կողքիս չեմ պահում։ Չեմ սիրում, երբ մարդ կողքիս է մնում ապագայի ակնկալիքով, իր երազանքների իրականացման համար կամ որ արդարացնեմ իր ծրագրերը՝ կապված մեր հետագա կյանքի հետ։ Ոչ ոք այնքան խիզախ չի գտնվել, որպեսզի ռիսկի դիմի, մնա պահի մեջ՝ առանց ապագայի որևէ ծրագրի։ Մտածում են՝ ավելի լավ է ընտրեն ուրիշին, ունենան ապահով, կայուն հարաբերություններ… բայց էդ դեպքում ստացվում է՝ նրանք ինձ չեն սիրում, այլ մեր ապագան: Ոչ ոք չի հասկանում, որ չկա բանաձև, որով եթե հարաբերություն սկսեք, չեք բաժանվի՝ նշանվեք, ամուսնանաք, թե՝ ծնողների խոսկապ լինի, ապագայի երաշխիք չկա։ Մեր իրական երազանքները, անհատականության ճանապարհը գտնվում են այնտեղ, որտեղ մենք չենք հետապնդում հարմարավետություն։ Ես ուզում եմ՝ Նա ինձ շարունակություն լինի, ոչ թե իր կիսատ լինելու փրկությունը տեսնի իմ մեջ։

-Պատրաստ չե՞ս ամուսնության։

- Դրան պատրաստ լինելու կամ չլինելու հարց չկա ինձ համար, դա կա՛մ լինում է, կա՛մ ոչ։ Ես խուսափում եմ, երբ ինձնից պահանջում են ինչ-որ քայլեր, որոնց միջոցով դիմացինս ավելի վստահ կլինի, որ կամուսնանանք։ Իսկական սիրո դեպքում մարդկանց նպատակն է լինել իրար հետ, ոչ թե հետևել և կարևորություն տալ, թե ինչ կարգավիճակում են իրար հետ։ Եթե նույնիսկ ես մտադիր եմ մի բան անել, բայց մինչ քայլս սկսում են համոզել դա անել, այլևս չեմ ուզում դա անել։

- Ի՞նչն ես կարևորում հարաբերություններում:

- Ինձ համար երեք բան է շատ կարևոր՝ ինչպիսին կլինենք մենք՝ որպես ընկերներ (թեմաներ, շփման եզրեր, նույն աշխարհայացք, փիլիսոփայություն, կյանքի ընկալում), երկրորդ՝ ինքն ինչպիսի՞ն է իմ աշխարհում, իմ ընկերների, իմ ծնողների միջավայրում, ինչքա՞ն հարմարավետ է զգում իրեն էդտեղ, ես ինչքա՞ն հարմարավետ եմ զգում ինձ իր շրջապատում: Երրորդն անկողինն է: Եթե այդ երեքը լինի 100%-անոց, ինձ համար անհասկանալի կլինի ուրիշին փնտրելը: Դեռ փնտրում եմ այդ լիարժեք հարաբերությունները, եթե չգտնեմ, կհարմարվեմ այն մտքի հետ, որ կյանքն այսպիսին է, պետք է ունենալ կին, ընտանիք, ապրել ու չփնտրել կատարյալ հարաբերություններ։

- Մի անգամ հասել ես կենցաղ կիսելուն. ապրում էիր Աննա Կոկչյանի հետ: Այդ դեպքում բաժանաման պատճառը ո՞րն էր:

-  Ինձ համար կինն ու տղամարդը հավասար չեն: Ես փորձում եմ ընտրել կին, ով ավելի շատ կհամակերպվի իմ թերությունների հետ, քան ես՝ իր: Շատ էգոիստ եմ այդ հարցում, բայց կարծում եմ՝  տղամարդն ունի այդ առավելությունը:

Ես տեսել եմ այդ կյանքն ու դաստիարակությունը: Ինձ համար կինը պետք է լինի ավելի հանդուրժող այն հարցերում, որոնք կարող են քանդել հարաբերությունները: Ես երեխայի պես կարող է նյարդայնանամ, գոռամ, հետո հանգստանամ ու նույնչափ սիրեմ: Ըստ իս՝ իմաստուն չէ կնոջ այն տեսակը, որ հիմնվելով մի օրվա վատի վրա՝ կարող է քանդել լավ հարաբերություններ, որ կառուցվել են մի քանի տարի։

Ես չեմ ուզում՝ ինձ փոխեն: Ուզում եմ՝ կողքիս լինի մեկը, ով գիտի՝ ուր է եկել և ուր է գնում: Միևնույն ժամանակ չեմ կարողացել այդքան իմաստուն լինել և միշտ փորձել եմ փոխել կողքիս կանանց:

-Չե՞ս մտածում, որ գուցե մինչև կյանքիդ վերջ փնտրես քո իդեալական կնոջն ու չգտնես կամ գտնես նրան, ով փնտրում էր իր իդեալական տղամարդուն, և ձեր հարաբերությունները չստացվեն, ինչպես հայտնի առակում:

-Ցավոք, հնարավոր է: Մտածել եմ այդ մասին, բայց նաև մտածում եմ՝ եթե հանդիպելու եմ, կհանդիպեմ, եթե ոչ՝ ոչ: Էնպես չի, որ անընդհատ փնտրում եմ, ուղղակի չեմ սիրում մենակ լինել: Միևնույն ժամանակ չեմ սիրում բազմազանություն. սիրում եմ իմ մոլորակն ու իմ վարդը, ուզում եմ ունենալ մի վարդ ու մի մոլորակ:

- Մի առիթով մեր հարցազրույցներից մեկում ասացիր՝ իրականում ես համոզված եմ, որ մենք բոլորս մենակ ենք, ուղղակի մեկը կոծկում է դա ու կարողանում փախչել դրանից, մյուսը գիտակցաբար տանում է իր ուսերին: Արդյոք անընդհատ նոր հարաբերություններ ունենալով՝ փորձո՞ւմ ես փախչել քո այն իրականությունից, որտեղ մենակ ես, որովհետև գիտակցում ես, որ ի սկզբանե ու ի վերջո մարդը մենակ է:

- Ի սկզբանե ու ի վերջո մենք մենակ ենք... Ես մենակ մարդ եմ և ինձ շատ լավ եմ զգում իմ մենակության մեջ: Ես ծանր եմ տանում միայնակության զգացումը և կարող եմ փախչել միայնակությունից, ոչ թե մենակությունից: Ավելին՝ ինձ համար շատ կարևոր է, որ կողքիս կինն ինձնից չխլի մենակ մնալու իմ հնարավորությունը: Ես ինձ շատ հարամարավետ եմ զգում այն մարդու հետ, ում ներկայությամբ կարող եմ ինձ մենակ զգալ, ով կարող է վայելել մարդու ներկայությունն առանց իրենով զբաղվելու կամ զբաղեցնելու: Դա շատ կարևոր է:

Ի վերջո, բոլորս մենակ ենք՝ մեր մտքերով, բարդույթներով: Ամենադժվար պահերին միայն մեկը կարող է քեզ հանել ծայրահեղ վիճակից, դա դու ես: Ի վերջո, ամենամեծ դժվարությունները մենակ ես տանում, որոշումները մենակ ես կայացնում: Կանայք ինձ համար միայնակությունից փախչելու միջոց չեն, ու ինձ համար շատ դժվար են այն հարաբերությունները, որտեղ ես եմ կնոջ համար մենակությունից փախչելու միջոց: Ես սիրում եմ, որ իր համար կարևոր եմ, բայց տանել չեմ կարողանում, երբ ինքն իրենից փախչելու համար մտնում է իմ մեջ ու սկսում իր կյանքն ապրել։

- Ի՞նչ է քեզ տալիս անընդհատ նոր հարաբերություն ունենալը, մեկի ավարտից անմիջապես հետո նորը սկսելը:

- Անընդհատ նոր հարաբերություններն ինձ տվել են այն, որ էլ չեմ ուզում նոր հարաբերություն: Ուզում եմ միանգամից ամուսնանալ: Ուզում եմ դեռ մենակ լինել, ինքս ինձ հասկանալ, գուցե խնդիրն իմ մեջ է, տարիքի հետ հասունանամ…

Թեև հնարավոր է՝ հանդիպեմ մեկին, ում հետ միանգամից ուզեմ հարաբերություն սկսել:

- Սովորաբար ասում ես, որ հարաբերությունները քեզ համար ավարտվում են բաժանումից անմիջապես հետո: Իսկ հետո՞, հետո կարոտո՞ւմ ես, փորձո՞ւմ ես վերականգնել հարաբերությունները՝ հաշվի առնելով սխալներդ:

- Այո, իհարկե, կարոտում եմ իրեն, կարոտում եմ ինձ՝ իր կողքին, կարոտում եմ մեզ, այն պահերը, որ ապրել ենք։ Բայց դե կարոտի շարժիչ ուժն էգոն է, պետք է դա առողջ ընկալել և բանականությամբ հաղթահարել։  

Եղել են դեպքեր, երբ փորձել եմ։ Անսխալ մարդ չկա, ես նույնպես սխալվել եմ, գիտակցել ու ներողություն խնդրել սխալիս համար։

-Առաջին հերթին ի՞նչն է գրավում քեզ հակառակ սեռի մեջ:

-Կստեմ, եթե չասեմ՝ գեղեցկությունը, բայց կա նաև մի բան, որ զգում ես, ինչ-որ էներգիա է պտտվում ձեր միջև: Ինձ գրավում է, երբ կինն ինձ հետ չի շփվում բանաձևային, մտածված, այլ անմիջական ու անկեղծ է: Սիրում եմ նաև իր ցանկությունների մեջ խիզախ կնոջ:

-Գեղեցկության վերաբերյալ ունե՞ս հստակ չափանիշներ:

- Չէ, ուղղակի կարող եմ նկատել, որ մեծ մասամբ սիրել եմ սևահեր և փոքրակազմ աղջիկների։

- Ընկերության վերաբերյալ հարցիս պատասխանը սկսեցիր «ամեն ինչ անցողիկ է» արտահայտությամբ: Դու միշտ շատ հանգիստ ես խոսում այդ մասին, սակայն, իմ տպավորությամբ, հեշտ խոսում ես, դժվար ապրում: Արդյո՞ք դա ինքնապաշտպանական ռեակցիա է:

- Շատ հնարավոր է: Ասում եմ՝ ամեն ինչ անցողիկ է, որովհետև ի վերջո կյանքն անցնում է, մի օր ամեն ինչ կորցնում ես, սկսում ես այլ բաներ ձեռնարկել, ի վերջո, մահանում ես… Երևի ինքնապաշտպանական ռեակցիա է, որովհետև ես ինձ բերել եմ այն գիտակցությանը, որ աշխարհում ոչինչ չհամարեմ իմ սեփականությունը. պետք է բաց թողնել այն, ինչ գնում է և ընդունել այն, ինչ գալիս է, ու երբ եկավ, նորից պատրաստ լինես, որ նորից գնալու է։ Միշտ պատրաստ եմ, որ կարող եմ և ընկնել:

-Հաճա՞խ ես ընկնում:

- Այո, բայց գերադասում եմ թռչել և ընկնել, քան ամբողջ կյանքում սողալ։  

-Պեսիմիստական մոտեցում չէ՞, այդ գիտակցումը չի՞ խանգարում լիարժեք վայելել պահի երջանկությունդ:

- Պեսիմիստական չէ, ռեալիստական է։ Հակառակը՝ դա ստիմուլ է լինում, որ լիարժեք վայելեմ ունեցածս: Ես դա գիտակցում եմ ոչ թե այն ժամանակ, երբ երջանիկ եմ, այլ մինչև այդ երջանկությանը գնալս: Ես լիարժեք վայելում եմ երջանկությունս, թռիչքս: Պետք է ամեն ինչ քաղել. ես ամեն օրն ապրում եմ այնպես, որ սա իմ մնացած կյանքի առաջին օրն է:

- Դա շատ գեղեցիկ է հնչում, բայց միշտ չէ, որ ստացվում է. իսկապես  կարողանո՞ւմ ես այդպես ապրել:

-Փորձում եմ...

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stage