«Առավոտ». Ինչպե՞ս անել, որ ընտրությունները նույնպես դառնան առօրեական մի երևույթ, ինչպիսին այսօր ընդունելության քննություններն են
SOCIETYՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին անցնում ընդունելության քննությունները 10 տարի առաջ՝ հաղորդումներ կաշառակերության մասին, կրկնուսույցների պայքարը ընդունող հանձնաժողովի և թեստերի դեմ, բողոքի ցույցեր և այլն: Աժիոտաժը համեմատելի էր ընտրությունների ժամանակ տեղի ունեցող «տուրադմփոցների» հետ: Հիմա այդ քննությունները հետաքրքիր են միայն երեխաներին և նրանց ծնողներին՝ արդեն մի քանի տարի է, որ դրանք լրատվամիջոցների գլխավոր թեման չեն: Պատճառները տարբեր են, մասնավորապես, այն, որ շատ տեղերում մրցույթ չկա, և հակառակը՝ տեղերը թափուր են մնում լավ է դա, թե վատ՝ բոք ընդունվելը դադարել է լինել կյանքի և մահու պայքար:
Ինչպե՞ս անել, որ ընտրությունները նույնպես դառնան առօրեական մի երևույթ, և իշխանություն ունենալ-չունենալը նույնպես չլինի կյանքի իմաստ։
Լուծումն այն է, որ իշխանությունն այդքան գայթակղիչ չլինի, որ այն ամեն քայլափոխի սահմանափակվի օրենսդրական և հասարակական մեխանիզմներով, որ իշխանավոր լինելը լինի պակաս «հարմարավետ», քան բարձր վարձատրվող ցանկացած այլ աշխատանք: Պետական փիլիսոփայությունն ամբռղջությամբ պետք է հիմնված լինի այն կանխավարկածի վրա, որ բոլոր միջինից բարձր պաշտոնյաները պոտենցիալ հանցագործներ են և հետևաբար, նրանից պետք է սպասել ցանկացած չարաշահում»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



