Թրամփը հայտնել է «միասնական Չինաստանի» քաղաքականության պահպանման պայմանը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը հարկադրված չի հետևի «միասնական Չինաստանի» ամերիկյան քաղաքականությանը, քանի դեռ չի տեսնի առաջընթաց Պեկինի կողմից արժույթի և առևտրի վարման մեթոդների հարցում։ Այս մասին Թրամփը հայտարարել է The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում։
«Ամեն բան բանակցային վիճակում է, այդ թվում և «միասնական Չինաստանի» քաղաքականությունը»,-պատասխանել է Թրամփը հարցին, թե աջակցու՞մ է նա համանման քաղաքականությանը։
Թրամփը խոստացել է լիազորությունները ստանձնելուց հետո Չինաստանին «արժութային մանիպուլյատոր» անվանել։ Թրամփը նշել է, որ մինչ նման հայտարարությունը «սկզբում կխոսի նրանց հետ»։
Ինչպես նշում է թերթը, Թրամփը դժգոհ է Չինաստանի արժութային քաղաքականությունից։ Նրա կարծիքով՝ չինացիները միտումնավոր ենք արժեզրկում յուանը։



