Առողջապահության նախարարությունը դատապարտում է բժշկին ծեծի ենթարկելու փաստը
SOCIETYԱռողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին բժշկի հանդեպ տեղի ունեցած բռնության փաստը։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բռնության, ծեծի ցանկացած դեպք ինքնին դատապարտելի է. «Անընդունելի է, երբ հիվանդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն։ Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլեւ մեր ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ։ Վստահ ենք, որ մեղավորը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 21-ին «Արմենիա» ԲԿ-ի հիվանդներից մեկը՝ Դանիել Թովմասյանը, ծեծել էր կենտրոնի բժիշկ Արթուր Պատվականյանին եւ օգնության հասած ոստիկանին: Ոստիկանը գետնին ընկած է եղել, երբ նա փորձել է ոստիկանից խլել նրան ամրակցված հաշվեցուցակային զենքը, սակայն ոստիկանը կարողացել է կանխել այն, որից հետո նախազգուշական կրակոց է արձակել: Ոստիկանը կրակոցով մարմնական վնասվածք է պատճառել հիվանդին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ եւ 316-րդ 1-ին մասերով:



