Ամերիկացիների 82%-ը ՌԴ-ին համարում է սպառնալիք ԱՄՆ-ի համար. հարցում
INTERNATIONAL NEWSԱմերիկացիների մոտ 82 տոկոսը Ռուսաստանին լուրջ սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացվել է Ipsos սոցիոլոգիական կենտրոնի և Reuters գործակալության կողմից։
Նշվում է, որ ի դեմս Ռուսաստանի սպառնալիք տեսնող ամերիկացիների թիվը մեկ տարում աճել է 6 տոկոսով։
Բացի այդ, հաղորդվում է, որ ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը Ռուսաստանից վախենում է ավելի շատ, քան Չինաստանից և Սաուդյան Արաբիայից։
Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետխուզության վերլուծաբանները հայտարարել էին, որ միջպետական հակամարտությունների առաջացման ռիսկը հանդիսանում է «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր ամենաբարձրը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



