Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Շաքիի ջրվեժը զբոսաշրջիկների համար կգործի բնականոն ռեժիմով

INTERNATIONAL NEWS

Հունվարի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է քննարկում Շաքիի ջրվեժի և «Շաքի ՓՀԷԿ»-ի խնդրի կարգավորման վերաբերյալ, որը վարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից, քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների համապատասխան ս տորաբաժանումների պատասխանատուներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Շաքի ՓՀԷԿ»-ի համասեփականատեր Աղասի Հակոբջանյանը:

Տարիներ շարունակ Շաքիի ջրվեժի և «Հակոբջանյան և Գալստյան» ՍՊԸ-ին պատկանող ՓՀԷԿ-ի խնդրահարույց հարցը մնում էր չլուծված, և հերթական քննարկման նպատակն այնպիսի լուծում գտնելն էր, որը և բնապահպանական, և տնտեսական առումով կարող է համարվել հաջողված:

Ներկայացնելով ՀՀ բնապահպանության նախարարության վերահսկողական գործառույթի շրջանակներում իրականացված միջոցառումները` Բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը ներկայացրել է «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ում 2016 թվականի հոկտեմբերի 31-ին կատարված ստուգումների արդյունքները, համաձայն որոնց, բացահայտվել է, որ 2015 թվականի մայիսին ընկերությանը տրվել է ՋԹ 1500 լ/վրկ. ՓՀԷԿ-ի շահագործման համար և այս ջրաքանակի շահագործման դեպքում արդեն չի պահպանվում ջրվեժի համար անհրաժեշտ էկոլոգիական թողքը /200 լ/վրկ/:Ստուգմամբ հանձնարարվել է ընկերությանը դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն` վերանայելու իրեն տրված ջրօգտագործման թույլտվության պայմանները: «Շաքի ՓՀԷԿ»-ի համասեփականատեր Աղասի Հակոբջանյանը ներկայացրել է ընկերության կատարած աշխատանքը, ներդրումային ծրագրերը, որոնց երկրորդ փուլն ընթացքի մեջ է: «Պատրաստակամ եմ անվերապահորեն կատարել այն որոշումը, որն այսօր կկայացվի»,- նշել է Աղասի Հակոբջանյանը:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ որոշումը բալանսավորված պետք է լինի և´ բնապահպանական, և´ տնտեսական առումով և առաջարկել քննարկման թեմա դարձնել ջրօգտագործման թույլտվության այնպիսի ռեժիմը, որն օրվա ցերեկային ժամերին հնարավորություն կտա ջրահոսքն ամբողջությամբ ուղղել դեպի ջրվեժ, իսկ գիշերը՝ դեպի ՓՀԷԿ-ը: «Այնպիսի իրավիճակ է, որ եթե անգամ ՓՀԷԿ-ը պահպաներ էկոլոգիական թողքը, միևնույն է չէինք ունենա լիարժեք թողք, խոսքը՝ ջրվեժի առաջացման, ամբողջական բնապատկեր ունենալու և ջրվեժի ամբողջ ներուժն օգտագործելու մ ասին»,- նշել է նախարարը: Առաջարկը հավանության է արժանացել նաև «Շաքի ՓՀԷԿ»-ի համասեփականատիրոջ կողմից: Արծվիկ Մինասյանը հանձնարարել է սեղմ ժամկետում պատրաստել և հաստատել ՓՀԷԿ-ի ցերեկային և գիշերային ժամերի աշխատանքների կառավարման նախագիծը:

Անդրադարձ է եղել տարածքում զբոսաշրջության զարգացման տարբերակներին, ներդրումների խրախուսման և բիզնես ծրագրին աջակցության նպատակով արտոնությունների տրամադրման հնարավորություններին, այդ թվում, ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքից ազատում և ԱԱՀ հետաձգում, այս մասին տեղեկացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը: Նախարար Արծվիկ Մինասյանը վստահեցրել է, որ օժանդակություն կլինի ծրագրի լիարժեք իրականացման և այն կյանքի կոչելու համար:

 

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards