Սևակ Խանաղյանի բացառիկ հարցազրույցը՝ հայ արտիստների հետ համագործակցելու մասին (տեսանյութ)
VIDEO«Գոլոս» նախագծի մասնակից և ուկրաինական «Իքս ֆակտոր» նախագծի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենիքում է: Փետրվարի 19-ին նա Երևանում հանդես կգա մենահամերգով: Իսկ մինչ այդ՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձավ հայ հանրությանը հուզող մի շարք հարցերի:
Սևակը նախ խոսեց այն մասին, թե արդյոք ռուսական նախագծում զգալի հաջողոթյուն չգրանցելու և ուկրաինական նախագծում հաղթելու հանգամանքի մեջ տեսնում է քաղաքական ենթատեքստ:

Նա պատմեց նաև իր հեղինակային երգերի, մասնավորապես՝ «Հայրենիք», «Վերադարձիր» ստեղծաագորրծությունների մասին: Մասնավորապես այս վերջին երգի առնչությամբ նա նշեց, որ թեև անձամբ պատերազմ չի տեսել, լավ է հասկանում, թե ինչ է դա նշանակում: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Սևակ Խանաղյանի կողմից «Հին ֆայտոն» երգի նորովի կատարմանը: Սևակը պատասխանեց այն հարցին, թե արդյոք իր համար սպասելի էր հայ հանրության ընդունելությունը, իր անձի, երգարվեստի նկատմամբ վերաբերմունքը: Ներկաները հետաքրքրվեցին նաև ՝ արդյոք Սևակը պատրաստվում է համագործակցել հայ հայտնիների հետ:
Շարունակությունը՝ սկզբնացղբյուրում



