Բան Կի Մունը երկրորդ տեղն Է զբաղեցրել Հարավային Կորեայի նախագահի թեկնածուների թվում
INTERNATIONAL NEWS ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունն առայժմ երկրորդ տեղն Է զբաղեցնում Հարավային Կորեայի նախագահական ընտրությունների հնարավոր ֆավորիտների շրջանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը վկայում են այն հարցման արդյունքները, որոնք հունվարի 13-ին հրապարակել Է Gallup Korea-ն:
Վարկանիշը գլխավորում Է ընդդիմության նախկին առաջնորդներից մեկը՝ Մուն Չժե Ինը՝ 31 տոկոս ձայներով, Բան Կի Մունը նրանից հետ Է մնում 11 տոկոսային կետով:
ՄԱԿ-ի 72-ամյա նախկին գլխավոր քարտուղարն առայժմ պաշտոնական հայտարարություններ չի արել նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ, սակայն քանիցս ակնարկել Է դրա հնարավորությունը:
Նախօրյակին Նյու Յորքից հայրենիք վերադառնալուց հետո նա հայտարարել Է, որ չի ձգձգելու ընտրություններին մասնակցելու կապակցությամբ որոշում ընդունելու հարցում, սակայն նշել Է, որ կողմնորոշվելուց առաջ ցանկանում Է իմանալ համաքաղաքացիների կարծիքը:
Նախքան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելը Բան Կի Մունը 2004-2006 թվականներին զբաղեցրել Էր Հարավային Կորեայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարարի պաշտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



