ՄԱԿ-ում հայտարարել են, որ պարենամթերքի գներն իջում են հինգերորդ տարին անընդմեջ
SOCIETY 2016 թվականին հիմնական պարենային հումքի գները 1,5 տոկոսով կրճատվել են՝ շարունակելով 2011 թվականին սկսված անկումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 12-ին այս մասին հայտնել Է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ): Այն ներկայացրել Է պարենային գների ինդեքսի վերլուծությունը, որը հաշվարկվում Է հինգ հիմնական ապրանքային խմբերի՝ հացաբույսերի, ձեթի, կաթնամթերքի, մսի եւ շաքարի գների ինդեքսների միջին մեծությունների հիման վրա:
«2016 թվականի արդյունքներով ինդեքսի միջին մեծությունը կազմել Է 161,6 կետ, ինչը 1,5 տոկոսով ցածր Է 2015 թվականի մակարդակից. նվազման միտումը պահպանվում Է ահա արդեն հինգերորդ տարին անընդմեջ: 2016 թվականին ձեթի եւ շաքարի գների զգալի ավելացումը շուկաներում ուղեկցվել Է հացահատիկի, մսի եւ կաթնամթերքի գների անկմամբ, եւ դրա հետեւանքով ինդեքսի մեծությունը ցածր Է եղել Է 2015 թվականի միջին մակարդակից»,- ասված Է ՖԱՕ-ի ինտերնետ-կայքում հրապարակված հաշվետվությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



