ԱԻՆ-ը շարունակում է պահպանել Արմեն Երիցյանի որդեգրած քաղաքականությունը
SOCIETYԱրտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է պահպանել այն քաղաքական գիծը, որը ներդրել էր նախարար Արմեն Երիցյանը: Այն տեղեկությունները, որ արտակարգ իրավիճակների նախարարությունում խառնաշփոթ իրավիճակ է, իրականությանը չի համապատասխանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այÕ ½ մասին նշեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:
«Արմեն Երիցյանի քաղաքական գիծն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացու ահազանգ պետք է ստանա արձագանք և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ստանա օգնություն: Նախարարության որևէ ստորաբաժանում, ծառայություն, վարչություն կաթվածահար չէ և աշխատում է բնական հունով»,- ընդգծեց Գնդոյանը:
Նրա խոսքով` ինչպես նախորդ տարիներին, տոնական օրերին «911» և փրկարարական ծառայությունները աշխատել են ուժեղացված ռեժիմով:
«Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս 3 մարզերի ճանապարհներին ժամանակավոր հենակետեր ենք ստեղծվել: Դրանք նպատակ ունեն ձնաբքերի ժամանակ քաղաքացիներին վրաններում տաքանալու, թեյ խմելու, ցրտահարության դեպքում առաջին բուժօգնությունը ստանալու հնարավորություն տալ: Այսինքն` նախարարությունը շարունակում է պահել և պահպանել Արմեն Երիցյանի որդեգրած քաղաքականությունը»,- շեշտեց Գնդոյանը:



