ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Մեթիսին թույլատրեց գլխավորել Պենտագոնը
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեն հունվարի 12-ին կայացրել Է որոշում, որը պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին թույլատրում Է զբաղեցնել պաշտպանության նախարարի քաղաքացիական պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զինված ուժերի գործերի կոմիտեն ձայների մեծամասնությամբ ուղղում Է ընդունել օրենսդրության մեջ, որը նախկին զինծառայողներին թույլ Է տալիս գլխավորել Պենտագոնը պաշտոնաթող լինելուց հետո ոչ շուտ, քան յոթ տարի անց: Մեթիսն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերից հեռացել Է 2013 թվականին:
Նրա համար բացառություն անելու օգտին արտահայտվել Է 34 օրենսդիր, դեմ՝ 28-ը: Նրանք գրեթե բոլորն Էլ բաժանվել են կուսակցական հատկանիշով: Մեթիսի կողմնակիցների թվում եղել են հանրապետականները, հակառակորդների մեջ՝ դեմոկրատները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



