Թուրքիայում շարունակվում են Նոր տարվա գիշերը կատարված ահաբեկչության գործով ձերբակալությունները
INTERNATIONAL NEWSՍտամբուլի Reina գիշերային ակումբում 39 մարդու կյանք խլած ահաբեկչության գործով ձերբակալութունները շարունակվում են:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Ահաբեկչության գործով հետաքնչական և հետախուզական գործողությունները շարունակվում են, ահաբեկչության կազմակերպման հետ կապ ունենալու կասկածանքով 35 մարդ ձերբակալվել է:
39 մարդու կյանք խլած ահաբեկչությունը անմիջականորեն իրականացնելու մեջ մեղադրվում է Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլքադիր Մասհարիփովը, ով գտնվում է փախուստի մեջ:
Թուրքական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները հատուկ գործողություններ են իրականացնում ահաբեկչին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեկտեմբերի 31-ի գիշերը Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում գործող Reina գիշերային ակումբում իրականացված պայթյուն էր իրակնացվել ինչի հետևանքով զոհվել էր 39 մարդ:



