Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Էրդողանի սադիզմը

ANALYSIS
Պարզվում է, արտագաղթում են ոչ միայն Հայաստանից, այլ նաև առավել բարեկեցիկ և տնտեսապես կայուն Թուրքիայից: 2016 թվականին Գերմանիայում ապաստան փնտրող Թուրքիայի քաղաքացիների թիվը անցյալ տարվա համեմատությամբ 3 անգամ մեծացել է: Այս մասին հայտնում է Spiegel–Online–ը՝ վկայակոչելով կառավարության տվյալները: Միայն հունվարից նոյեմբեր գրանցվել է փախստականի կարգավիճակ ստանալու 5166 հայց: Ամբողջ 2015–ի ընթացքում Թուրքիայի քաղաքացիներից նման ընդամենը 1767 հայց է եղել:
 
Եթե խոսենք այս արտագաղթողների մասին, ապա պետք է փաստենք, որ նրանց մեծ մասը քրդեր են, որոնք փախչում են Էրդողանի հակաքրդական քաղաքականության և քրդերի դեմ ծավալած պատերազմի արդյունքում: Բայց Թուրքիան, հիմնականում չի հրապարակում իր երկրից արտագաղթողների թիվը: Սակայն եվրոպական այլ երկրների և ԱՄՆ տարբեր կազմակերպությունների հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ այդ թիվը կտրուկ աճել է: Սա ունի իր մի քանի հիմնային պատճառները: Թերևս, Էրդողանն Օսմանյան կայսրությունը վերածնելու ճանապարհին որոշել է վերացնել այդ երկրում ստվար ներկայություն ունեցող քրդերին, ինչպես ժամանակին հայերի հետ վարվեցին Էրդողանի նախնիները` երիտթուրքերը: Սա դասական թուրքական գործելաոճ է: Թուրքիայում ապրելուց խուսափողների համար հայտնի պատճառներ են նաև շարունակվող սիրիական պատերազմը և դրանում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը: Ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքացիները սկսել են իրենց ապահով չզգալ սեփական երկրում: Այս ամենից զատ, շարունակվում է նաև ներքաղաքական ռեպրեսիաների ալիքը, որը Էրդողանը կազմակերպեց ամառային չհաջողված հեղաշրջումից հետո:
 
Տողերիս հեղինակը մեկ անգամ արդեն նշել է, որ այդ, այսպես ասած, հեղաշրջումը կարող էր և կազմակերպված լինել հենց Էրդողանի կողմից: Դա նրան լավագույն առիթ տվեց իր բոլոր լուրջ քաղաքական հակառակորդներից և ընդհանրապես այլախոհներից ազատվելու համար: Իր հռչակած սկզբունքներին հետևողական, բարվոք չեն նաև Թուրքիայի հարաբերությունները հարևաններից մի զգալի մասի հետ: Եթե սրան գումարում ենք նաև Կիպրոսի չլուծված հիմնախնդիրը, ապա պատկերը դառնում է ամբողջական: Նման քանակություններով կոնֆլիկտներ ունեցող երկիրը, որը ի լրումն սրա ունի նաև բռնապետության վերածվող քաղաքական համակարգ, չի կարող լինել գրավիչ միջազգային ներդրողների համար, ինչպես նախկինում էր: Այս հանգամանքն անշուշտ կազդի Թուրքիայի տնտեսության վրա, որն էլ իր ուղղակի ազդեցությունը կունենա քաղաքացիների կյանքի որակի վրա: Այն կդառնա մեկ այլ, լրացուցիչ ազդակ, արտագաղթի նոր ալիքի համար: Սրան գումարվում է նաև նույն այդ Եվրոպայի փոփոխված վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ: Եթե նախկինում, եվրոպական խոշոր երկրները թևեր էին տալիս Թուրքիային իր տարբեր ձեռնարկումներում, ապա նրանք այժմ վարվում են տրամագծորեն ճիշտ հակառակ կերպ: Հատկապես վերջին փուլի հայտարարությունները և Թուրքիայի ավանդական դաշնակից համարվող Գերմանիայի տարբեր գործիչների քաղաքական ապտակները հենց այդ մասին են խոսում:
 
Ամփոփելով կարող ենք փաստել, որ պետք է սպասել նոր ու կտրուկ զարգացումների, իսկ Էրդողանի վատ օրերը դեռ առջևում են:
 
Վահրամ Թոքմաջյան
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation