Հարավային Կորեայի նախագահը ցանկանում Է հանդես գալ կոռուպցիայի հետ կապված մեղադրանքների հերքմամբ
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն, որին իմպիչմենտ Էր հայտարարվել անցյալ տարվա վերջին, պլանավորում Է հանդես գալ ազգին հղված եւս մեկ ուղերձով, որում մտադիր Է հերքել կոռուպցիայի հետ կապված բոլոր մեղադրանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանների աղբյուրների:
Թե հատկապես երբ եւ ինչպես կարող Է տարածվել նոր հայտարարությունը, չի ճշտվում:
Պակ Կըն Հեի նախագահական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 9-ին խորհրդարանը քվեարկեց նրա պաշտոնազրկման օգտին: Պետության ղեկավարի պաշտոնակատար դարձավ Հվան Գյո Անը: Իշխանությունից նախագահի հեռացման գործընթացը վերջնականապես կվարտվի Սահմանադրական դատարանի կողմից քվեարկության արդյունքների հաստատումից հետո:
Պակ Կըն Հեին մեղադրում են իր մերձավոր ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին հովանավորելու մեջ, որը հայտնվել Է աղմկալի կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Նոյեմբերի 20-ին Կորեայի Հանրապետության դատախազությունը հրապարակել Է Չխվե Սուն Սիլի, ինչպես նաեւ նախագահական վարչակազմի երկու նախկին աշխատակիցների գործով հետաքննության միջանկյալ արդյունքները, նրանց մեղադրանքներ են առաջադրվել կոռուպցիայի, կաշառաշորթության եւ ծառայողական լիազորությունների չարաշահման համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է մի շարք ընկերությունների վրա իբր գործադրված ճնշմանը՝ նրանց կողմից այն հիմնադրամներին տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով, որոնք վերահսկվում Էին Չխվե Սուն Սիլի կողմից: Թեեւ նման ճնշման փաստը մինչ այժմ ապացուցված չԷ, քննիչները ենթադրում են, որ Պակ Կըն Հեն առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցածին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



