Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հեշտացվում է ամուսնության բացակայության մասին տեղեկանք ստանալու գործընթացը. Արփինե Հովհաննիսյան

SOCIETY

 Նախկինում ՀՀ տարածքից դուրս ամուսնություն գրանցելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ էր, որպեսզի քաղաքացին նախ դիմի իր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, այնուհետև՝ Արդարադատության նախարարություն: Կառավարության՝ 2016 թվականի վերջին կատարած փոփոխությամբ քաղաքացին այլևս տարածքային ս տորաբաժանում գնալու անհրաժեշտություն չի ունենա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նորամուծությունը մանրամասնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Նախկինում, երբ քաղաքացին, ամուսնական տարիքը լրանալուց հետո մի քանի անգամ փոխած էր լինում իր բնակության վայրը, ստիպված էր լինում դիմել այդ վայրերի սպասարկումն իրականացնող տարածքային մարմիններ, որը ենթադրում էր թե՛ ժամանակի և թե՛ լրացուցիչ ֆինանսական միջոցների կորուստ: Այժմ այդ քաշքշուկն ու տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտությունը չկա»,- ասաց նախարարը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր այդ փաստաթուղթը ստանալու համար պետք է ներկայացնել միայն անձնագիր, իսկ լրացուցիչ փաստաթղթերը կհավաքագրի Արդարադատության նախարարությունը՝ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, որը համակցված է բնակչության պետական ռեգիստրի բազային:

Կատարված բարեփոխման համատեքստում նախարարն առանձնացրեց նաև կոռուպցիոն ռիսկերի և կամայականությունների նվազեցմանն ուղղված մեխանիզմները: «Վստահ կարող եմ ասել, որ նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման գործընթացում բացակայում են նշված ռիսկերը, քանի որ բոլոր վճարումները, տեղեկանքի տրամադրման ժամկետները կրճատելու համար, հստակ սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ ամուսնության առկայության կամ բացակայության մասին տեղեկությունները ստուգվում են ինչպես տարածքային մարմինների արխիվնե րի տվյալների, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Որպես ծառայության մատուցման նոր գործառույթ՝ ՀՀ ԱՆ-ն այսուհետ, քաղաքացու ցանկության և նախատեսված վճարումը կատարելու դեպքում,  կարող է տրամադրել երկլեզու տեղեկանք՝ հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն:

Երկլեզու տեղեկանք տրամադրելու նպատակն է խնայել քաղաքացու ժամանակը՝ թարգմանության համար նոտարական գրասենյակ դիմելու հարցում:

Նախարարը նաև հավելեց, որ այս տարվա հուլիսից մեր քաղաքացիների համար ևս մեկ նոր գործիքակազմ կներդրվի՝ նրանց հնարավորություն տալով www.e-gov.am  և Արդարադատության նախարարության www.moj.am կայքերի միջոցով դիմում ներկայացնել՝ համապատասխան տեղեկանքը ստանալու նպատակով:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ տարեվերջին գործարկված պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների միջոցով ևս քաղաքացին հնարավորություն կունենա առանց ՀՀ արդարադատության նախարարություն այցելելու դիմում ներկայացնել և ստանալ այդ տեղեկանքը:

Երևանում դրանք գործում են «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) նշված հասցեներում, ինչպես նաև Գառնի համայնքում գտնվող «Հայփոստ»-ի գրասենյակում, Գյումրի քաղաքի «Հայփոստ»-ի գրասենյակում (հասցե՝ Ռիժկովի 5) և Էջմիածին քաղաքի «Հայփոստի» գրասենյակում (ք.Էջմիածին, Մ.Մաշտոցի-2):

Նշենք, որ նախկինում հնարավոր չէր տեղեկանք տրամադրել այն քաղաքացիներին, որոնք հաշվառված չէին ՀՀ տարածքում, որն էլ դժվարություններ էր առաջացնում ՀՀ քաղաքացիների համար օտարերկրյա պետության իրավասու մարմիններին իրենց ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցում: Այսօր արդեն այդ հնարավորությունն ընձեռված է և ՀՀ տարածքում հաշվառում չունեցող ՀՀ քաղաքացիների ընտանեկան կարգավիճակի ստուգումը կկատարվի էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League