Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի տանկային անձնակազմերի պատրաստումը «բիաթլոնին»
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանի տանկային անձնակազմերի ինտենսիվ ուսուցում Է սկսվել «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «տանկային բիաթլոնի» գծով 2017 թվականի Բանակային միջազգային խաղերի ընտրական փուլի նախապատրաստական պարապմունքներին, որոնք կտեւեն երկու շաբաթ, մասնակցում են 100-ից ավելի զինծառայողներ եւ 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Տ-72Բ տանկեր:
Ներկայում զորափորձարանում տանկիստները մշակում են կրակային դիրքեր ընտրելու, հենակետեր զբաղեցնելու, պայմանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի ոչնչացման գործնական հարցերը: Զինծառայողները ծովի մակերեւույթից ավելի քան 2000 մետր բարձրության վրա հրաձգություն են իրականացնում՝ նմանակելով մարտական գործողություններ վարելը:
Մրցույթի ընտրական փուլի կապակցությամբ տանկերի վարման եւ մարտավարական-հատուկ պատրաստության նախապատրաստական տարրերի կատարումը տեղի կունենա ընթացիկ տարվա փետրվարին, իսկ Անդրկովկասում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի տանկային անձնակազմերի միջեւ բուն մրցումները կկայանան մարտին:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



