Ռուսաստանում հայտնի վարսահարդար-ոճաբանը ժամանել է Հայաստան
PHOTOՌուսաստանում հայտնի վարսահարդար, ոճաբան Գեորգի Կոտը ժամանել է Հայաստան։ Գեորգիին Երեւանում դիմավորել է հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանը, որոնք պատրաստվում են համագործակցել նոր ծրագրերի շրջանակներում։
Նշենք, որ Գագրայում ծնված Գեորգին առաջին անգամ է այցելում Հայաստան, սակայն հիանալի խոսում է հայերեն, քանզի 5 տարեկանից հաճախել է հայկական դպրոց։ Հենց հայերեն էլ վարպետը իր երկրպագուներին տեղեկացրել է Երեւան ուղեւորվելու մասին։
Նշենք, որ Գեորգին մասնակցել է բազմաթիվ վարսահարդարական մրցույթների եւ ստացել բազում մրցանակներ։ Նա այս ոլորում Ռուսաստանի եւ Բալթիկ երկրների բացարձակ չեմպիոն է, ինչպես նաեւ ունի միջազգային վարպետի որակավորում։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



