Թրամփի վարկանիշն ընկել է ընտրություններից հետո մինչեւ նվազագույն նշագիծ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն զգալիորեն իջել Է պետության ղեկավարի՝ 2016 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել Է The Independent-ը, վկայակոչելով այն հարցումը, որն անցկացվել Է Քվինիփեքսի համալսարանին առընթեր հաս արակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից:
Ինչպես նշվում Է, այժմ Թրամփի գործողություններին հավանություն Է տալիս բնակչության 37 տոկոսը: Սա զգալի անկում Է նոյեմբերի վերջի 44 տոկոսի համեմատությամբ: Ամերիկացիների մեծամասնությունը (51 տոկոսը) դժգոհ Է ընտրված նախագահից:
Հանրապետականին ավելի ու ավելի հոռետեսորեն են գնահատում նաեւ արտասահմանում: Եթե նոյեմբերին 59 տոկոսը կարծում Էր, թե Թրամփի օրոք ԱՄՆ-ի վիճակը կբարելավվի, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում Է 52 տոկոս:
Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 34 տոկոսը (41 տոկոսի համեմատությամբ) այն համոզմունքն ունի, որ նա ավելի լավ նախագահ կլինի, քան Բարաք Օբաման:
Իսկ առայժմ Թրամփի վարկանիշն ավելի բարձր Է, քան ընտրություններից անմիջապես առաջ. այն ժամանակ Թրամփի վարկանիշը կազմում Էր 34 տոկոս:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



