Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում ընդլայնվում է սողանքային աղետի կառավարման ծրագիրը

SOCIETY

 ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանը հունվարի 11-ին ընդունեց ճապոնացի փորձագետ Հիրո Օկուդային, ով, որպես անկախ փորձագետ, համագործակցելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA/ՃՄՀԳ) հետ, Հայաստան է ժամանել «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարում ծրագրի» վերջնական գնահատման նպատակով: Ծրագիրը մեկնարկել է 2014 թ.-ին: Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի իրականացման ընթացքում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հ. Օկուդան նշեց, որ ընթացակարգի համաձայն՝ ՃՄՀԳ-ի յուրաքանչյուր ծրագրի վերջնական գնահատմանը մասնակցում է անկախ փորձագետ, ինչը նպատակ ունի բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը:

«Ես Հայաստան եմ ժամանել, որպեսզի անաչառ գնահատական տամ կատարված աշխատանքներին, ինչը ընդունված կարգ է ՃՄՀԳ-ում: Նշեմ, որ շատ տպավորված եմ նախնական արդյունքներից և կարծում եմ, որ անկախ փորձագետի գնահատականը, իսկապես, կարող է զգալիորեն նպաստել ծրագրի զարգացմանը», - եզրափակեց Հ. Օկուդան: 

ՓԾ տնօրեն Մ. Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, հույս հայտնեց, որ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի, և վերոնշյալ ծրագրի արդյունավետությունը կլինի շատ բարձր:«Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է սեյսմավտանգ գոտում, և յուրաքանչյուր օգնություն՝ մասնավորապես Ճապոնիայի նման բարեկամական երկրից, շատ գնատահելի է», - եզրափակեց ՓԾ տնօրենը: 

Նշենք, որ ծրագրի շրջանակներում սողանքային լանջերի վրա ակտիվացումներ գրանցող խորքային և մակերևութային էլեկտրոնային տվիչների տեղադրման և չափումների արդյունքում ինժեներապաշտպանական միջոցառումներ իրականացնելու համար ընտրվել էին ՀՀ Շիրակի մարզի Առափի և Տավուշ մարզի Գետահովիտ համայնքները: Այս համայնքներում 2016 թ. իրականացվել են հորատման աշխատանքներ, որի միջոցով հեռացվում են գրունտային ջրերը, ինչը թույլ է տալիս զսպել սողանքային երևույթների հետագա զարգացումները: 

Պիլոտային ծրագրով՝ որպես 3-րդ տեղամաս, ընտրվել է Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքը: Այստեղ տեղադրված սողանքի տեղաշարժը չափող 2 էլեկտրոնային, խորքային էքստենզոմետրներից բացի, Երևան-Գառնի ավտոճանապարհի այդ հատվածին հարող լանջի տարբեր տեղերում տեղադրվել են 4 մակերեսային պարզագույն չափիչ սարքեր: 

Ծրագրի շրջանակներում մշակվել է «Իրական ժամանակում սողանքի մոնիթորինգի համակարգ», որը իրենից ներկայացնում է սողանքների իրական ժամանակում ավտոմատացված մոնիթորինգի և հնարավոր աղետի մասին նախազգուշացման համակարգ: 

ՃՄՀԳ փորձագետները Ողջաբերդի գյուղապետարանում տեղադրել են համակարգիչ՝ հատուկ ծրագրային ապահովմամբ, ինչը թույլ է տալիս թվային չափիչ սարքերի գրանցումները իրական ժամանակում ստանալ գյուղապետարանում: 

Ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի անդամները մասնակցել են նաև սողանքային աղետի կառավարման դասընթացներին, որն անց է կացվել երեք փուլով Ճապոնիայում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan