Ես իմ գործն եմ անում ու կարծում եմ՝ պարտադիր չէ, որ բոլորին դուր գա. Գայա Արզումանյանը արձագանքում է իրեն քննադատողներին
LIFEԵրգչուհի Գայա Արզումանյանը, ով հայտնի է իր համարձակ կերպարով եւ հաճախ է քննադատությունների կենտրոնում հայտնվում, այս անգամ կրկին քննադատների աչքից չի վրիպել: Վերջերս երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է կատարում Արցախի բարբառով ու դրանով հրավիրել է շատերի ուշադրությունը:
«Գայա Արզումանյանը հոգեբույժի կարիք ունի, օգնե՛ք աղջկան»՝ այս վերնագրմամբ նյութով երգչուհուն մեղադրվել էր արցախցու կերպարը ոչ պատշաճ ներկայացնելու ու ինտելեկտի տարրական բազայից դուրս գրառումներ կատարելու մեջ: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ նորմալ է վերաբերվում քննադատություններին, սակայն. «Առողջ քննադատությանը միանշանակ կողմ եմ, եթե դրանով չեն վիրավորում մարդու անձը: Սեւ PR ը երբեմն շատ ավելի արդյունավետ է, սակայն այդ նյութը պատրաստողը չի էլ հասկացել՝ ինչ ի նկատի ունեմ «ամենա արցախցի երգչուհի» ասելով, իսկ ինչ վերաբերվում է իմ գրառումներին ՝ հավելեմ, որ դրանք գրում եմ արցախյան բարբառով, լավ կլինի նյութը պատրաստողը լավ կարդա ու այնուհետև մեկնաբանի: Նշեմ նաեւ, ընդանրապես լուրջ չեմ վերաբերվում նման հոդվածներին. ես իմ գործն եմ անում ու կարծում եմ՝ պարտադիր չէ, որ բոլորին դուր գա»,- ընդգծեց երգչուհին:
Արցախցու կերպարը աղավաղելու, պատճաշ չներկայացնելու վերաբերյալ Գայա Արզումանյանը շեշտեց. «Իսկ ով է ասել, որ ավաղաել եմ արցախցու կերպարը, կամ ով գիտի արցախցու սահմանված կերպարը: Ես ընդամենը ներկայացրել եմ Նախշուն Բաջու կերպարը ավելի ժամանակակից լուծումներով, ոչ ավել ու ոչ պակաս, իսկ եթե ինչ-որ մեկը չի տարբերում բեմական կերպարը առօրյա կերպարից դա միայն իր խնդիրն է»:
Հիշեցնենք, որ Life.panorama.am-ի նախատոնական հարցազրույցում Գայա Արզումանյանը հայտնել էր, որ 2017-ը լինելու է աշխատանքով առատ տարի, առջեւում երգչուհին իր երկրպագուների դատին կհանձնի նոր երգեր:



