Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Կիբեռ–գրոհներ կամ՝ Սպասենք անսպասելիին

SOCIETY
2016 թվականը, բազմաթիվ մարտահրավերներից բացի, նաև կիբեռ–պատերազմների մեծ տարածումով աչքի ընկավ: Ամերիկյան փորձագետները, հատուկ ծառայություններն ու նույնիսկ Սպիտակ տունը համոզված են, թե Չինաստանից բացի՝ այժմ նաև Ռուսաստանն է օգտագործում իր կիբեռ–հնարավորությունները՝ ԱՄՆ–ի պաշտպանությունը խոցելու համար: Խոսվում էր անգամ, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը հենց ռուսական կիբեռ–հարձակումներով էր պայմանավորված, և որ արդեն այս տարի ռուսական գործողություններն էլ իրենց հերթին կարող են ոչ միայն ԱՄՆ–ի, այլև ամբողջ աշխարհի համար գլոբալ հիմնախնդիր դառնալ:
 
 
Ընդ որում, ամերիկացիները համոզված են, որ Ռուսաստանի կիբեռհետախուզական հարձակումները շատ ավելի վտանգավոր են չինականից, որոնք իրականացվում են Ժողովրդական ազատագրական բանակի 61398–րդ ստորաբաժանման կողմից և ուղղված են հիմնականում մտավոր սեփականության գողությանը: Ռուսական հարձակումներն, այսինքն, թեպետ նույնպես զերծ չեն վերոնշյալ նպատակների հետապնդումից, այդուհանդերձ, լուրջ տարբերություն ունեն, որովհետև, նախ և առաջ, վնասարար և կործանիչ խնդիր են իրենց առջև դրել:
 
 
Ի դեպ, դեռ անցած տարի, ամերիկյան կիբեռանվտանգության որոշ կազմակերպություններ բացահայտեցին Ռուսաստանի կիբեռ–լրտեսության բազմաթիվ դեպքեր, երբ ռուս ցանցահենները պարբերաբար հարձակվել էին էներգիայի, նավթի ու գազի ներկրման բնագավառի ավելի քան հազար արևմտյան ընկերությունների համակարգիչների վրա: Հաշվի առնելով Ռուսաստանի կախվածությունն իր նավթագազային արդյունաբերությունից՝ առաջին դրդապատճառը, թվում է, արդյունաբերական լրտեսությունն էր: Սակայն, ցանցահենների թիրախի ընտրությունից ակնհայտ է դառնում, որ արված գործողությունները նախատեսված էին հեռակա կերպով արդյունաբերական կառավարման համակարգերի ղեկավարումը զավթելու համար: Իսկական ճակատագրի հեգնանք, որովհետև ժամանակին ԱՄՆ–ն և Իսրայելը ճիշտ այս եղանակով կարողացան հսկողություն սահմանել իրանական միջուկային սարքավորումների վրա Նաթանզում, երբ 2010 թվականի ամռանն իրանական համակարգիչների մեջ ներդրեցին վնասակար ծրագրեր՝ այդկերպ անջատելով Իրանի ցենտրիֆուգաների մեկ հինգերորդ մասը:
 
Այս ամենն, իհարկե, Սպիտակ տանը կատաղության է հասցնում, որովհետև չնայած մինչև հիմա և՛ կառավարության համար շատ կոնկրետ աշխատավարձով աշխատող, և՛ «զուտ հայրենասիրական ցանցահենությամբ» զբաղվող ռուսները թեպետ դեռ Սպիտակ տանն առայժմ աննկատ են, չի բացառվում, որ վաղն արդեն կոնկրետ գործողությունների անցնեն: Հատկապես, որ, ըստ ԿՀՎ տվյալների, ցանցահեններն ի վիճակի են եղել խորապես ուսումնասիրել զոհերի համակարգիչները և նույնիսկ Պենտագոնում հասնել մինչև համակարգչի BIOS (մուտք–ելքի բազային համակարգ), որը վնասելուց հետո այլևս անհնար է ինչ–որ բան վերականգնել:
 
 
Խնդիրն, ուրեմն, լուրջ է՝ պնդում են միանգամից բազմաթիվ միջազգային IT անվտանգության փորձագետներ, որոնք իրենց կանխատեսումներն են անում, այսպես կոչված, երկու հազար տասնյոթի կիբեռ–մարտահրավերների առումով: Օրինակ BMC ընկերության մասնագետ Բիլ Բերուտտին պնդում է, թե քանի որ ցանցահենները նախ և առաջ հակառակորդի թույլ կետերն են շոշափում, 2017–ին անհրաժեշտ է խիստ ուշադիր լինել, իսկ ընկերությունների օպերացիոն խմբերն ու անվտանգության անձնակազմը պարտավոր են լուրջ համագործակցություն ապահովել տեղերում:
 
 
Keeper Security–ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Դարեն Գուչիոնեն էլ համոզված է, որ այս տարի վտանգված են ոչ միայն կառավարութունները, այլև մանր ու միջին բիզնեսը: Փորձագետը գործարարներին առաջարկում է անկարևոր չհամարել կիբեռ–անվտանգության համար արվող ներդրումները, որոնց արհամարհման պարագայում հետագայում բիզնես–հանրությունը շատ ավելի թանկ գին կվճարի:
 
 
Avecto ընկերության անվտանգության գծով գլխավոր ինժեներ Ջեյմս Մոդն էլ կանխատեսում է, թե 2017 թվականը աչքի կընկնի նաև կորպորատիվ հավելվածների, այսպես կոչված, հին մոդելների փոփոխությամբ և iManage ընկերության ղեկավար Միգել Կոնտրերասի նմանությամբ համոզված է, որ կիբեռ–անվտանգության մասնագետներն այս տարի քիթ սրբելու ժամանակ չեն ունենա՝ կենտրոնանալով ոչ միայն արտաքին, այլև ներքին ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Օրինակ՝ գաղտնիության ապահովում այլևս չի դիտարկվի իր նախկին թղթապանակային բովանդակությամբ, և ընկերություններն ավելի շատ ֆինանսներ ու մասնագետներ կներգրավեն, որպեսզի հետևեն՝ ով և ինչ նպատակներով է տվյալների բազան հասանելի դարձնում իր համար:
 
 
Հիբրիդային հարձակումներն էլ առանձին խնդիր է դիտարվում Agari ընկերության փորձագետ Մարկուս Ջեքոբսոնը: Օրինակ՝ այն կարող է արտահայտվել ոչ միայն վնասակար ծրագրի ներբեռնմամբ ու դրանից հետո՝ DdoS գրոհով, ինչը կարող է դժվարացնել վտանգավոր կոդից համակարգիչն ազատագրելու պրոցեսը, այլև տվյալների իսպառ և անհետ ոչնչացմամբ, ինչի պարագայում ոչ ոք չի կարողանա որևէ հակագործողություն ձեռնարկել:
 
 
2017–ին սոսկալի կբարդանա ինտերնետ–պրովայդերների աշխատանքը՝ կարծում է Atlas Network–ի տնօրեն Չեյզ Կուննինգեմը: Այլ կերպ ասած՝ սպասվում է, որ հարձակման կենթարկվեն ոչ անգամ վերջնական սպառողները, այլ հենց ծառայություն մատուցողները: Ինչպես ցույց տվեց անցած տարի Dyn ընկերության վրա արված գրոհի նախադեպը, սա կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ և հատկապես թերզարգացած երկրներում, որտեղ ընդամենը մեկ խոշոր ինտերնետ պրովայդեր է գործում, կատարյալ քաոս կստեղծվի հասարակությունների ներսում:
 
 
Strategic Cyber Ventures ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թոմ Քելլերմանն էլ այն կարծիքն է հայտնում, թե կիբեռ–պատերազմների վարման համար նոր և հաջող հենք կարող է լինել գեոքաղաքական աճող լարվածությունն աշխարհում: Նա կանխատեսում է, օրինակ Ալ–Քաիդայի ակտիվությունն այս ոլորտում, ինչպես նաև՝ չինական ցանցահենների անդադար գրոհներ՝ ի պատասխան Հարավ–չինական ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի մանյովրների:
 
 
Arctic Wolf Networks–ի գլխավոր գործադիր տնօրեն Բրայան Նեսմիթի մտահոգությունն էլ կիբեռ–ապահովագրությունն է: Նա պնդում է, թե քանի որ ամբողջ աշխարհում են, փաստորեն, մասնագետները խնդրով մտահոգված, իսկ իրական ֆինանսական կորուստները ոչ միայն անհնար չեն, այլև չեն կարող յոթ սարերի ետևում դիտարկվել, ուրեմն, անհրաժեշտ է անհապաղ անցնել կիբեռ–ապահովագրության համակարգի ներդրմանը գոնե արևմտյան երկրներում:
 
 
Ինչ վերաբերում է մյուս կանխատեսմանը՝ դրա հեղինակը Authentic 8 ընկերության ղեկավար Սքոթ Պետրին է: Նա համոզված է, որ չնայած կիբեռ–սպառնալիքների իրական վտանգին, այդուհանդերձ, իրավիճակն այդքան էլ ողբերգական չէ, որքան ներկայացվում է: Այլ կերպ ասած՝ ցանցահենների փորձարկումները ժամանակի ընթացքում կորոշակիանան, ուղղվելով կոնկրետ թիրախների դեմ: Մարդն, այսինքն, ակնարկում է, թե՝ եթե, օրինակ, Կրեմլին ինչ–որ փաստաթուղթ պետք լինի Սպիտակ տնից, նման փորձն , իհարկե, կվշտացնի ցանկացած ամերիկացու, բայց պարտադիր չէ, որ կահույքի սրահի սեփականատերն էլ իրեն վտանգված զգա: Ռուս ցանցահեններին նա դժվար հետաքրքի:
 
 
Այս տեսակետն ամենևին չի կիսում Nok Nok Labs–ի ղեկավար Ֆիլ Դանքելբերգերը: Նա համոզված է, որ ամենասովորական քաղաքացիները նույնպես ենթակա են բազմաթիվ ռիսկերի, և, սովորական փոստով ստացվող վիրուսներից բացի, թիրախ են հանդիսանում, օրինակ, էլեկտրոնային առևտրի դեպքում, երբ կարող են զրկվել կլորիկ դրամագլուխներից: Խնդիր է նաև սերն, այսպես կոչված, խելացի տների հանդեպ, երբ, հնարավոր է, մարդիկ շատ թանկ գին վճարեն IoT համակարգից օգտվելու և անկողնում պառկած՝ սմարթֆոններով վարագույր իջեցնել–բարձրացնելու հաճույքի համար:
 
 
ՄԱԿ–ն անպայման կփոխի իր վերաբերմունքը խնդրի նկատմամբ և այն հավասար կդիտարկի զինված գործողությունների հետ՝ համոզված է Gigamon ընկերության տեխնոլոգիական տնօրեն Շեհզադ Մերչանտը: Շատ պարզ պատճառով. որպեսզի ինչ–որ մեկը շարքից դուրս բերի ինչ–որ երկրի այս կամ այն ռազմավարական կառույցը, օրինակ՝ ազգային էներգոհամակարգը, կամ՝ էլի մի բան, այլևս մեծ բանակով գրոհելու կարիք չկա: Մի քանի ցանցահենի նվիրված աշխատանք, և խնդրեմ՝ արդյունքն անկանխատեսելի կարող է լինել:
 
Իսկ ամենաահավորն, իհարկե, այն է, որ աչքի առջև փլվում է ազատ հասարակության՝ տասնամյակներով փայփայված արևմտյան մոդելը: Բացարձակ չի բացառվում այն տարբերակը, որ կիբեռ–անվտանգության ապահովման մոլուցքով տարված՝ Արևմուտքում նույնպես իշխանությունները սկսեն վերահսկել հասարակություններին և ոլորտում զբաղվածներից հասանելիություն պահանջեն իրենց համար՝ պնդում է Venafi ընկերության ղեկավար Էյվին Բոսեկը: Ըստ նրա՝ այդ ժամանակ, իհարկե, որևէ մեկն այլևս չի կարող խոսել ազատ հասարակության, անձնական տվյալների գաղտնիության և կամ անհատի իրավունքների պաշտպանության մասին:
 
 
Տարօրինակ դիլեմա է, այնպես չէ՞: Տարօրինակ է, թե ոչ՝ այն խիստ իրական է թվում նաև Fidelis Cybersecurity ընկերության մենեջեր Ջոն Բամբենեկին, որի գլխավոր կանխատեսումը հետևյալն է՝ «Մենք բոլորս պիտի սպասենք անսպասելիին»:
 
 
Անիմաստ մի կոչ, իհարկե, կոնկրետ ՀՀ իշխանությունների համար, որի կառավարության անդամները ցայսօր անհայտ ծագումնաբանությամբ կայքերից են Kdwin ներբեռնում՝ ենթակա լինելով ամենատարբեր վտանգների ...
 
Գոհար Սիմոնյան
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League