Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ո՞վ է ժառանգում «Ժառանգությունը»

POLITICS

Երբ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց ՏԻՄ ընտրություններում չմասնակցելու մասին, դավադրության տեսության կողմնակիցները սկսեցին խորհրդավոր ձայնով շշնջալ, թե կուսակցությունը չի ցանկանում բացել իր խաղաքարտերը խորհրդարանական ընտրություններից առաջ։ Իրականում որևէ բարդ դիլեմա կամ քաղաքական մտքի փայլատակում գոյություն չուներ։ Պարզապես կուսակցությունը, ինչպես հոկտեմբերին, այնպես էլ այսօր, ի զորու չէ մասնակցել որևէ ընտրության։ Դա ունի իր մի շարք խորքային պատճառները։ Չնայած նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցությունը հայտնվեց խորհրդարանում, սակայն ակնհայտ է, որ անհեռատես քաղաքական գծի և կազմած ցուցակի արդյունքում, այսօր պատգամավորներից չորսն ընդհանրապես կապ չունեն կուսակցության հետ։ Թվում էր թե, նախագահական ընտրություններին, շուրջ 550000 քվե ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունն այսօր իրենից պետք է լուրջ կշիռ ներկայացներ և պահպաներ գոնե ունեցածի տասը տոկոսը։ Սակայն այլ է իրականությունը։ Ծոմապահությունը, միասին աղոթելը կամ ոստիկանապետի հետ քարոզ կարդալը Մաթևոսի կտակարանի չեղած 29–րդ գլխի վերաբերյալ, քաղաքական կատեգորիաներ չեն։ Միգուցե, դրանք աշխատեին այն ժամանակ, երբ միջնադարում հեգեմոն էր կաթոլիկ եկեղեցին։ Նոր են իրողությունները և նոր են բարքերը։ 

Եթե խոսենք նաև կուսակցության առանձին գործիչների մասին, ապա պետք է փաստենք, որ նախկին խիստ ընդդիմադիր Արմեն Մարտիրոսյանն այս խորհրդարանում առանձնապես աչքի չի ընկել ոչ հարցադրումներով, ոչ էլ ելույթներով, իսկ ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը մի տեսակ արդեն հոգնեցրել է իր ձայնով և հարցադրումների որակական անհարաբերակցությամբ։ Կուսակցության առաջնորդից վաղուց լուր չկա։ Անկեղծ ասած, ես էլ կնախընտրեի ԱՄՆ–ում տուն ունենալ ու հայաստանյան քաղաքական պրոցեսներով չզբաղվել։ Այս ամենը կոչվում է ձայների մսխում և նախկին ռեսուրսի սպառում։ Առավել ևս, որ Ժառանգությունը որդեգրել է նաև անհասկանալի արտաքին քաղաքական գիծ, որը հատկապես դրսևորվում է Ղարաբաղի հիմնահարցում՝ երբեմն–երբեմն անկախություն ճանաչելու մղումներով։ Թվարկված ֆոնին էական են դառնում կուսակցության տարբեր գործիչների քննարկումների մասին հրապարակումները մամուլում։ Այս ամենը նորմալ կլիներ, եթե ասենք Ազատ–դեմոկրատների, նորաստեղծ եռյակի կամ ԲՀԿ–ի հետ բանակցեին որպես կուսակցության մակարդակում գործունեություն ծավալող մարդիկ։ 

Սակայն առնվազն տարօրինակ է, երբ անհատներն են իրենց խնդիրները փորձում լուծել կուսակցությունների հետ, հերթական անգամ փորձելով ստանալ պատգամավորական աթոռ։ Այս ամենը գործընթացը դարձնում է տարրական ֆիկցիա։ Եվ հետո, տարակուսելի է նաև այն հանգամանքը, որ ընդդիմություն համարվող «Ժառանգության» անդամների համար պատգամավոր լինելը մի տեսակ դարձել է «մասնագիտություն»։ Սա այդքան էլ գեղեցիկ իրողություն չէ։ Եթե Հայաստանի նման երկրում նորմալ է, որ իշխանությունը ունի ոչինչ չանող, բայց մշտապես պատգամավորի հաստիք զբաղեցնող անձինք, ապա ընդդիմության դեպքում գոնե այս պարագան չպետք է գործեր։

Առավել կառուցողական կլիներ հակառակ պարագայով առաջնորդվելը։ Գալով վերջաբանին փաստենք, որ այսօր «Ժառանգությունն» ի վիճակի չէ միայնակ գնալ խորհրդարանական ընտրությունների։ Միայնակ գնալու պարագայում, կուսակցությանը սպասվում է կատարյան ֆիասկո, իսկ որևէ այլ քաղաքական ուժ կուզենա՞ այդ կուսակցության հետ դաշինք կազմել, թե կբավարարվի կուսակցության առանձին անդամների իր ցուցակում տեղ տալով, ցույց կտա ժամանակը։

Վահրամ Թոքմաջյան

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder