Լե Պենն առաջին անգամ առաջ Է անցել նախագահական մրցարշավում իր մրցակից Ֆիյոնից
INTERNATIONAL NEWSՖրանսիայի «Ազգային ճակատ» աջամետ կուսակցության առաջնորդ եւ նախագահի թեկնածու Մարին Լե Պենն առաջին անգամ առաջ Է անցել նախագահական մրցարշավում իր մրցակից Ֆրանսուա Ֆիյոնից, բայց կանխատեսումը նշում Է երկրորդ փուլում Ֆիյոնի հաղթանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հասարակական կարծիքի հարցման նյութերում, որոնք հրապարակվել են Paris Match շաբաթահանդեսում:
«Լե Պենը որպես առաջին փուլի հաղթող Է դիտվում՝ հավաքելով ձայների մոտավորապես 26,5 տոկոսը: Ֆիյոնը երկրորդ տեղում Է ձայների գրեթե 25 տոկոսով»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Լե Պենը հարցման առաջատարն Է դարձել Ֆրանսիայի աշխատավոր դասի շրջանում Ֆիյոնի ժողովրդականության նվազման ֆոնին, մասնավորապես, Լե Պենին հարցման ընթացքում պաշտպանել Է աշխատավոր դասի ներկայացուցիչների շուրջ 50 տոկոսը, նշում Է հրատարակությունը:
Դրա հետ մեկտեղ հարցումը ցույց Է տալիս, որ նախագահական ընտրությունների՝ մայիսին կայանալիք եզրափակիչ փուլին Լե Պենի մասնակցության դեպքում «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության առաջնորդ Ֆիյոնը կարող Է ապահովել ընտրողների 65 տոկոսի աջակցությունը՝ Լե Պենի 36 տոկոսի դիմաց: Նոյեմբերին հրատարակության անցկացրած նախորդ հարցման ժամանակ այս թեկնածուների աջակցման հարաբերակցությունը 65 տոկոս Էր 35 տոկոսի դիմաց:
Սոցիալիստներից փրայմերիզների մյուս թեկնածուն Մանուել Վալսն Է, որը Ֆրանսուա Օլանդի կառավարությունում վարչապետի պաշտոնը թողել Է, որպեսզի ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենա: Ներկայում նա հավաքում Է ձայների 17 տոկոսը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները երկու փուլով կանցկացվեն ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



