Թրամփը Կոնգրեսին կոչ Է արել անհապաղ չեղարկել Obamacare բուժապահովագրության ծրագիրը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 10-ին կոչ Է արել ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետական օրենսդիրներին՝ ջանքեր գործադրել բժշկական ապահովագրության ծրագիրն անհապաղ չեղարկելու նպատակով, որն ընդունվել Է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամայի օրոք եւ ստացել Obamacare անվանումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թրամփը հայտարարել Է The New York Times թերթի Էլեկտրոնային տարբերակում հրապարակված հարցազրույցում:
«Մենք պետք Է գործով զբաղվենք,- նշել Է նա:- Obamacare-ն աղետ Է դարձել»: Թրամփի խոսքով՝ ինքը ցանկանում Է, որ Կոնգրեսում Obamacare-ի շուրջը քվեարկությունը կայանա հաջորդ շաբաթ: Ըստ որում նա հայտարարել, որ Օբամայի օրոք ընվունված ապահովագրության ծրագրի փոխարինումը կմշակվի «շատ արագ կամ» Obamacare-ի չեղարկման հետ «միաժամանակ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



