Ստամբուլում ձյան տեղումներից փլուզվել է մզկիթի տանիքը. կա զոհ
SOCIETYՍտամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող մզկիթի առաստաղը, չդիմանալով մի քանի օր շարունակ տեղացած ձյան ծանրությանը, փլվել է այդտեղ գտնվող մարդկանց վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը:
Փլուզման պատճառով կա մեկ զոհ: Շուրջ 10 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Թուրքիայում մի քանի օր չդադարող ձյան պայմաններում երկրի 20 նահանգում, այդ թվում և Ստամբուլում դադարեցվել են դասընթացները ինչպես դպրոցներում, այնպես էլ համալսարաններում: Ստամբուլի որոշթաղամասերում ձյան շերտի հաստությունըհասել է 122 սանտիմետրի:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



