Դետրոյտի միջազգային ավտոսալոնում «տարվա ավտոմոբիլ» է հայտարարվել Chevrolet Bolt-ը
SOCIETYChevrolet Bolt Էլեկտրամոբիլը «տարվա ավտոմոբիլ» Է ճանաչվել Հյուսիսամերիկյան միջազգային ավտոսալոնում, որն այս օրերին տեղի Է ունենում ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում (Միչիգանի նահանգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել են այդ ամենամյա ավտոցուցահանդեսի կազմակերպիչները, ժյուրին, որը բաղկացած Է ավտոմոբիլների մասին գրող ավելի քան 60 լրագրողներից, Միացյալ Նահանգների General Motors (GM) կոնցեռնի Chevrolet Bolt-ը ճանաչել են տարվա լավագույն մոդելը՝ այն դնելով առաջին տեղում՝ Hyundai Genesis G90 եւ Volvo S90 սեդաններից առաջ:
Լավագույն պիկապ Է դարձել Honda Ridgeline մոդելը, որն առաջ Է անցել Ford F Super Duty-ից եւ Nissan Titan-ից: Լավագույն արտաճանապարհային ավոմոբիլ Է ճանաչվել Chrysler Pacifica-ն, որը ետեւում Է թողել Jaguar F-Pace քրոսովերը եւ Mazda CX-9 մոդելը: Արտաճանապարհային ավտոմոբիլներն այս տարի պարգեւատրվել են ավտոսալոնի պատմության մեջ առաջին անգամ:
Դետրոյտի ավտոսալոնում «տարվա ավտոմոբիլն» ընտրում են 1993 թվականից: Ֆինալիստներին որոշում են այն տասնյակ մոդելներից, որոնք շուկայում են հայտնվել անցած տարվա ընթացքում:
Իսկ բուն ավտոցուցահանդեսը Դետրոյտում առաջին անգամ տեղի Է ունեցել 1899 թվականին, սկզբնապես այնտեղ ներկայացվում Էին միայն ամերիկյան արտադրության ավտոմոբիլներ: Սկսած 1957 թվականից ավտոշոուում սկսել են պարբերաբար ցուցադրել արտասահմանյան մակնիշներ, իսկ 1987 թվականին սալոնը պաշտոնապես որոշվել Է դարձնել միջազգային, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



