Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING


Հայկական ազգանունների մասին, որոնք ունեն թուրքական արմատներ

BLOG

Ես հասկանում եմ, որ մենք մշտապես աչքի ենք ընկել առաջնային խնդիրները աչքաթող անելով, իսկ երկրորդայինները խիստ կարևորելով, սակայն վերջին շրջանանում համացանցում հայտնված կասկածելի տագնապ հարուցող վերնագրերը արդեն նյարդայնացնում են։ Խոսքս որոշ հայկական ազգանունների մասին է, որոնք ունեն թուրքական արմատներ։ Այդ հոդվածի հեղինակները օր առաջ խորհուրդ են տալիս ազատվել նման ազգանուններից։

Օրինակ

Ղարիբ (յան) – պանդուխտ,
Փամուկ(չ) (յան) – բամբակ, բամբակագործ
Թերզի (յան) – դերձակ և այսպես շարունակ։

Ամպագոռգոռ հոդվածագիրները կոչ են անում,անհապաղ ազատվել թուրքական ծագում ունեցող արմատներից և դրանք դարձնել հայեցի։ Հայեցի ․․․

Մի տեսակ այս Հայեցի բառը՝ համենայն դեպս այս վերջերս, այնքան է շահարկվում,որ կորցնում է իր նշանակությունը։ Հայեցի, անշուշտ շատ վեհ բառ է,բայց երբեմն կիրառվում է այնպիսի հարցերի շուրջ,որ արժեզրկվում է։ Համաձայն եմ,պետք է օտարածին բառերից հեռու մնալ,բայց մի հարց տամ,կարելի՞ է։ Վերջին անգամ ե՞րբ եք եղել Երևանում։ Վերջե՞րս, ապրեք, որքան գեղեցիկ է չէ մեր քաղաքը,որքան լուսավոր է դարձել,որքան խանութներ ու հյուրանոցներ են բացվել,ու… Ինչ կապ ունի ասածս հայերենի հե՞տ..Ասեմ.. Այդ հազարավոր խանութների ու վահանակների մեջ,քանի՞ հայատառ ցուցանակ եք նկատել։ Չէ եթե կա ասեք մենք էլ իմանանք,անգամ կարելի է գնալ կանգնել ֆոնին ու նկարվել։ Լինի խանութ,հյուրանոց,մարզասրահ թե կինոթատրոն,ամենը լատինատառ է,կարծում եմ առաջինը այս ամենի դեմ է պետք պայքարել,հետո նոր կպնել մարդկանց ազգանուններից։ Քանզի ի տարբերություն,այս հաստատությունները նոր են բացվել,իսկ ազգանունները մարդկանց փոխանցվում է սերնդեսերունդ,տասնամյակներով,անգամ դարերով։

Ուստի օտարամոլությունից այդպես սարսափող ու խիստ մտահոգ մարդկանց,ներեղություն անհամեստությանս համար, խորհուրդ կտամ առաջին հերթին մաքրել ամենայն հայոց մայրաքաղաքը օտարալեզու վահանակներից,նոր անդրադառնալ օտարածին ազգանուններին։ Քանզի սիրում ենք համեմատվել, ուրիշների հետ, եկեք մի փոքրիկ համեմատական բերեմ,մանավանդ,որ ասում եք մեզ չի սազում նման <հիմար> արմատներ ունեցող ազգանուններ կրել։ Հարգելիներս,ախր մեզ այնքան բան չի սազում,բայց մենք ոտքով գլխով այդ ամենի մեջ ենք,այն էլ վաղուց։ Եվ երկրորդը, Ազգանվան ծագումնաբանությամբ չի որոշվում մարդու ով կամ ինչ լինելը։ Հասարակ բան, Ֆաշիստական գերմանիայի դեմ հաղթանակ տարած կարմիր բանակի գեներալներից էլ Կոնյեվը, ռուսական Ձի բառից։ Բեռլինը Ազատագրեցին Մարշալ Ժուկովի գլխավորությամբ։Ժուկով- բզզեզ։ 20-րդ դարի նշանավոր գրողներից էին Լեվ Նիկոլայիչ Տոլստոյը,հայեցի ասած հաստլիկը, Գրիբայեդովը,հայեցի ասած սնկակերը, Կռիլով,հայեցի ասած թևավորը…Այս շարքը կարելի է անվերջ թվել Բառանով,Կազլով, Օխոտնիկով վերջը վերջո Մեդվեդև։ Մարդու ոչ ազգանունն է իր մասին բան ասում,ոչ անունը,ոչ էլ արտաքին տեսքը։ Գործը,վերաբերմունքը,խոսելու ոճը,վերվեցողությունը,գաղափարները,ահա իսկական արժեքները,որոնցով կարելի է ու պետք է գնահատել մարդուն։ Ժամանակին,մի ծանոթ ունեի ազգանունն էր Աստվածատրյան։

Շարքային տականք էր,ով հարկ եղած դեպքում կծախեր թե՛, ծնողին,թե՛, հայրենիքը, և թե՛, ինքն իրեն։ Բայց ազգանունը Աստվածատրյան էր։ Միգուցե այդ տականքությունն էլ էր աստվածատուր,չգիտեմ։ Մեկ այլ օրինակ։Համալսարանի ավագ գիտաշխատողներից էր պարոն Ջահիլյանը,ում ազգանունը թուրքական Ջահիլ՝ անգրագետ արմատն ուներ։ Այնքան կուզեի,որ մեր շուրջը նրա պես <անգրագետ> մարդիկ շատ լինեին։ Գիտակ մարդ,քայլող հանրագիտարան,մարդկային բոլոր արժանիքներով հարուստ անհատականություն։Ցավոք,նա այլևս կենդանի չէ,բայց վստահ եմ,որ իր ազգանունը հպարտությամբ է կրում,թե իր որդին և թե իր թոռը։ Ում մտքներով անգամ չի անցնի,փոխել այսպես կոչված թուրքական արմատ ունեցող ազգանունը։

Հասկանում եք, ախր դա այնքան երկրորդական է։ Այն էլ մեր պես պահպանողական,կոնսերվատիվ ժողովրդի համար։ Մեր ազգանունների մեջ պատմություն կա,անցած ուղի,մեր պապերի ճակատագիրը,մեր վաղվա օրը,մեր պայքարը,հավատը վաղվա օրվան։ Չգիտեմ,անկախ ամեն ինչից անգամ,եթե իմ ազգանունը լիներ այդ,այսպես կոչված օտարածիններից որևէ մեկը,ես չէի հրաժարվի այն կրելուց։ Քանզի հրաժարվելով ազգիս անունից,ես ստիպված կլինեմ հրաժարվել պատմությունիցս,ազգիցս,արմատներիցս,ժառանգությունիցս, իսկ դրան ես պատրաստ չեմ։

Գրեթե միշտ Ձեր Ռաֆայել Մնացականյան ©
Հայի ամերիկյան օրագիրը շարքից,մտահոգ ուշ գիշերին 23։ 41
28/ օգոստոս/ 2016 Կիրակի
ԱՄՆ,Հոլլիվուդ,Սանտա Մոնիկա

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live