Ռուս միլիարդատերերը 29 մլրդ դոլարով հարստացել են Թրամփի հաղթանակից հետո. Forbes
SOCIETY Ռուս միլիարդատերերի միագումար կարողությունը 29 մլրդ դոլարով ավելացել Է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս գնահատումները ներկայացրել Է Forbes ամերիկյան հանդեսը:
Հրատարակությունն առաջին տեղը հատկացրել Է «Նովատեկ» գազի ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնին, որի կարողությունը ԱՄՆ-ում կայացած ընտրություններից հետո ավելացել Է 1,9 մլրդ դոլարով՝ հասնելով 18,2 մլրդ դոլարի: Անցյալ տարվա մարտին Forbes-ը Միխելսոնի կարողությունը գնահատում Էր 14,4 մլրդ դոլար:
Հրատարակությունը նաեւ առանձնացնում Է գործարար Գենադի Տիմչենկոյին («Նովատեկ»): 2016 թվականի նոյեմբերից «Նովատեկ»-ի բաժնետոմսերի գնանշումները բարձրացել են 16 տոկոսով, այդպիսով՝ այդ ընկերությունում ձեռնարկատիրոջ 23 տոկոս կազմող բաժնեմասի արժեքն ավելացել Է 1,8 մլրդ դոլարով:
Հանդեսը նաեւ նշել Է «Սիբուր»-ի համասեփականատեր Կիրիլ Շամալովին, բայց կոնկրետ թվեր չի ներկայացրել:
Հրատարակության տվյալներով՝ նշված ժամանակահատվածում ռուսաստանցի միլիարդատերերի եկամուտներն ավելի բարձր են եղել, քան աշխարհի ցանկացած այլ երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի ամենահարուստ քաղաքացիների եկամուտները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



